14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Այլ Լուրեր

Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից գործողությունները որակում է որպես Արցախի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության պետ Արտակ Ներսիսյանը:

«Արցախի Հանրապետությունը ՄԱԿ-ի կանոնադրությունների համաձայն իրականացնում է ինքնապաշտպանության իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ագրեսիան հետ մղելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասաց Ներսիսյանը:

Նա տեղեկացրեց,  որ Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկված են Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»,- ասաց Ներսիսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին

Անի Գրիգորյան

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը

Անի Գրիգորյան

Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին