26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100211.2 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ
Այլ Լուրեր

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

 ««Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ  Վահե  Բալայանն օգոստոսի 12-ին ներկայացրել է հրաժարականի դիմում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. նախագահ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Նատա Հարությունյան

Արցախը և արցախահայության իրավունքները միշտ եղել և մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում.Գարեգին Բ Կաթողիկոս

Անի Գրիգորյան

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին