19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99680 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական բյուջեի փոփոխությունների մասին օրենքը
Այլ Լուրեր

Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական բյուջեի փոփոխությունների մասին օրենքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 11-ին շարունակել է նույն օրն առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: 

Ազգային ժողովը, ձայների 26 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրենքը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սերինե

Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է․ Արցախի ԱԺ

Սերինե

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածուին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին