14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Այլ Լուրեր

Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Խանլարի Ջիվանյանը հունիսի 15-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Արցախի Հանրապետության 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական բյուջեի փոփոխությունների մասին օրենքը

Նատա Հարությունյան

Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է․ Արցախի ԱԺ

Սերինե

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածուին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին