19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107670.4 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Արցախի բնակավայրերի վերանորոգման աշխատանքների համար արդեն արվել են գործնական քայլեր
Այլ Լուրեր

Արցախի բնակավայրերի վերանորոգման աշխատանքների համար արդեն արվել են գործնական քայլեր

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են:

Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան: Գործնական առաջին քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսվելու իրենց աշխատանքը:Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին