29 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90745.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Արցախի ընտրություններում ներկայացնում են սեփական թեկնածուներին՝ սեփական կարծիքն ու շահերն արտացոլելու համար․ Ալեքսանդր Մարգարով
Քաղաքականություն

Արցախի ընտրություններում ներկայացնում են սեփական թեկնածուներին՝ սեփական կարծիքն ու շահերն արտացոլելու համար․ Ալեքսանդր Մարգարով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումներն ավարտվել են։ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր։ NewArmenia.am-ը Արցախի ընտրությունների թեմայով զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ։

-Պրն Մարգարով Արցախի նախագահի թեկնածուների այս մեծ թվաքանակն ինչո՞վ է պայմանավորված։

-Տարբեր շահերը, որոնք արտացոլում են տարբեր խմբերի ներկայացուցիչները՝ նրանք նպատակահարմար և անհրաժեշտ են տեսնում ներկայացնելու սեփական թեկնածուներին՝ սեփական կարծիքը, սեփական շահերն արտացոլելու համար, և դրանով պայմանավորված է այն հանգամանքը, որ այդքան քանակի թեկնածուներ կան։ Ինչպես նաև Արցախի Սահմանադրության և ընտրական օրենսդրությամբ՝ չափահաս արցախի քաղաքացին իրավունք ունի մասնակցելու պասիվ ընտրական իրավունքով ընտրություններին, որոնք այնտեղ հայտարարված են։ Թեկնածուների թիվը այս հանագմանքով ևս պայմանավորված է։

-2018թ․ ամռանը Արցախի նախագահ Բակո Սահակյանն, ի պատասխան իր հրաժարականը պահանջող բողոքի ցույցերի, հայտարարեց, որ 2020-ին չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Ըստ Ձեզ` Արցախի նախագահի ներկայիս թեկնածուների մեջ կա?ն այնպիսիք, որոնք, այնուամենայնիվ, կհամագործակցեն Արցախի ներկայիս նախագահի կամ իր թիմի հետ։

-Առաջին հերթին այս թեկնածուներն աշխատում են Արցախի քաղաքացիների բարեկեցության, զարգացման, երկրի անվտանգության միջազգային կարգավիճակ ստանալու համար։

-Արցախի նախորդ ընտրությունները եղե՞լ են թափանցիկ, արդար։

-Եթե դիտարկեմ այն փաստաթղթերը որոնք հրատարակվել են ընտրություններից հետո, ապա ընտրությունները, իհարկե, չեն եղել իդեալական, սակայն ամեն անգամ այս ընտրությունների ժամանակ միանշանակորեն եղել է առաջընթաց, որը կարևոր է կայացող պետության համար։

-2017թ․-ին հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդն ընդունեց նոր Սահմանադրություն, որով Բակո Սահակյանն անցումային փուլում երեք տարի նախագահելուց բացի, կարող էր ևս երկու անգամ ընտրվել նախագահ, այսինքն մինչև 2030թ․ պաշտոնավարել։ Այս Սահմանադրության գլխավոր հեղինակներից է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Հաշվի առնելով, որ մեր երկրում արդեն իսկ ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, ինչպես նաև ներկայումս Սահմանադրության փոփոխության նախագիծն է հանրաքվեի դրվել, ըստ որի դադարեցվելու է Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների պաշտոնավարումը, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Արցախում ևս կլինեն սահմանադրական բարեփոխումներ։

-Առայժմ Արցախի քաղաքական վերնախավը քննարկում է իրենց մոտեցումները քաղաքական խնդիրների վերաբերյալ, որտեղ Սահմանադրական բարեփոխումների խնդիրը, կարծեմ, առայժմ հանդես չի գալիս, որպես այն հարցը, որն ուշադրության կենտրոնում է գտնվում այն թեկնածուների մոտ, որոնք առաջադրված են։

-Հայաստանի հեղափոխությունն ազդեցություն թո՞ղել է Արցախի քաղաքական դաշտի վրա։

-Հայաստանի այն գործընթացները, որոնք տեղի ուենցան 2018թ․ իրենց ազդեցությունն են ունեցել ամբողջ տարածաշրջանում, որովհետև այս կամ այն չափ բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք մասնակցում են քաղաքականության փոփոխման մեջ չէին կարող հաշվի չառնել այն իրավիճակային և բովանդակային փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում։ Դրանք հաշվի են առնում նաև Արցախում,  և այս տեսանկյունից մենք տեսնում ենք որոշակի ակտիվացում, մասնավորապես 2018-19թթ․ ներքաղաքական Արցախյան դաշտում։ Դա նորմալ գործընթաց է, որը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի և Արցախի միջև կապն անմիջական է։ 

-Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դերն Արցախի ընտրություններում։

-Ինչ վերաբերվում է երկու պետությունների փոխգործունեությանը Հայաստանը հանդես է գալիս, որպես Արցախի անվտանգության երաշխավորներից մեկը և իհարկե մեզ համար շատ կարևոր է քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում և մենք պետք է ուշադիր հետևենք այդ գործընթացին։ Եթե մենք դիտարկենք այն հանգամանքը, որ Արցախը հանդես է գալիս չճանաչված, բայց անկախ պետություն, և Հայաստանը դիտարկում է Արցախը որպես այդպիսին՝ անկախ պետություն, մենք ընդունելու ենք այն արդյունքը, որն Արցախի քաղաքացիները ներկայացնելու են մարտի 31-ին որպես իրենց քաղաքական ընտրություն։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունները կարող են այլ իրականացում ունենալ․ Մարգարով

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին