17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Արցախի ժողովրդի գլխավոր մտահոգությունը երկրի անվտանգության հարցն է․ Վիտալի Բալասանյան
Քաղաքականություն

Արցախի ժողովրդի գլխավոր մտահոգությունը երկրի անվտանգության հարցն է․ Վիտալի Բալասանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվարկությանը մասնակցեց ընտանիք հետ և քվեարկեց հանուն Արցախի անվտանգության ու արդարության։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի  դրությամբ ընտրության ընթացքը նորմալ է գնահատում։

«Այս պահի որևէ ահազանգ չկա, մեր բոլոր շտաբներն աշխատում են, բոլոր տեղամասերում ունենք  վստահված անձիք։ Այս պահին բան չեն արձանագրել»,-  ասաց նա։

Դիտարկմանը, որ քարոզարշավի ընթացքում նա բարձրաձայնել էր այլ թեկնածուների կողմից ընտարակաշք բաժանելու մասին, Բալասանյանը ևս մեկ անգամ պնդեց որ նման դեպքեր եղել են։ Նրա խոսքով՝ ամենն արվել է բարեգործության անվան տակ։

« Եղել են, ահազանգել ենք, դիմել ենք համապատասխան մարմիններին, Հանրապետության նախագահին ենք դիմել։ Հանրապետության նախագահից արձագանք չեմ տեսել, սակայն որքանով տեղյակ եմ, Հանրապետության նախագահը հրահանգներ է տվել պատկան մարմիններին, որ թույլ չտան շարունակել։ Մեզ մոտ ամեն ինչ արձանագրված է, երբ ժամանակը գա, մենք դա կբարձրաձայնենք»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը։

Նախագահի թեկանծուն քարոզարշավից դժգոհ չէ, ավելին՝ նշում է, որ այս ընթացքում հասկացել է, որ Արցախի ժողովրդի գլխավոր մտահոգությունը երկրի անվտանգության հարցն է։

Նմանատիպ Հոդվածներ

Վիտալի Բալասանյանը խախտել է զինծառայողների շրջանում օրենքով սահմանված կարգը. ԱՀ ՊՆ

Սերինե

Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին