21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107328 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Արցախի կարգավիճակը հստակեցնելը միակ տարբերակն է, որ կարող է երաշխավորել ու ապահովել անվտանգությունը․ Սուրեն Պետրոսյան
Հարցազրույցներ

Արցախի կարգավիճակը հստակեցնելը միակ տարբերակն է, որ կարող է երաշխավորել ու ապահովել անվտանգությունը․ Սուրեն Պետրոսյան

NewArmenia.am-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։

— Պարո՛ն Պետրոսյան, ԼՂ  հակամարտության կարգավորման հիմքում նախկին բանակցված փաստաթղթերով պետք է լիներ տարածքային զիջում, հետո Արցախի կարգավիճակի քննարկում, հստակեցում։ Ներկայումս հայկական կողմն ասում է՝ առաջինը պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցը, հետո նոր անցում մյուս հարցերի քննարկմանը։ Այս կրտուկ փոփոխությունն ինչի՞ կհանգեցնի։

Այստեղ երկու կարծիք չկա՝ լավ է, թե վատ է, քանի որ միակ տարբերակն է, որով կարող է շարժվել Հայաստանը։ Միայն ու միայն այս տարբերակը կարող է երաշխավորել ու ապահովել անվտանգությունը։ Մենք չպետք է մոռանանք, որ գործ չունենք Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Ավստրիայի հետ, մենք գործ ունենք թուրքի հետ, այսինքն՝ որևէ հեռանկարային պայմանավորվածություն երբեք չի գործել, ինչը ցույց է տվել ամբողջ պատմությունը, այս պահել էլ չի կարող գործել։ Հետևաբար, փուլային տարբերակը պարզապես պետք է բացառել, եթե պետք է գնայինք փուլային տարբերակով, ապա այս պատերազմը կարելի էր համարել անիմաստ, այս զոհերին էլ կարելի էր անիմաստ, եթե մենք ընդունեինք փուլայինը։

— Փուլայինին ի՞նչ տարբերակ պետք է փոխարինի։

— Մեզ համար միակ տարբերակը կարող էր լինել փաթեթային տարբերակը, որը նաև այս պատերազմից հետո արդեն պետք է հիմնովին վերանայվի։ Չպետք է լինի այն փաթեթային տարերակը, որ պատկերացրել են տարիներ առաջ, որովհետև դրանից  հետո և՛ թշնամու վարքաբանություն է փոխվել, և՛ խաղաղության վերաբերյալ պատկերացումները, և՛ ամենակարևորը՝ գիտատեխնիկական զարգացման արդյունքում անվտանգության գոտի ասված հասկացողությունը կրել է մեծ փոփոխություններ։ Այսինքն, եթե այն ժամանակ անվտանգության գոտին պայմանական ասած 5-10 կմ ցամաքային տարածքը կարելի էր համարել, ապա գիտատեխնինկական առաջընթացի հետևանքով այս 10 կմ տարածությունը կարող է համեմատելի լինել նախկին 1 կմ տարածքի հետ։ Սա ասում եմ նրա համար, որ մենք պատկերեցնենք, որ այլևս նախկին տրամաբանությամբ չի կարող որևէ բան քննարկվել։ Նույն փաթեթային տարբերակը պետք է խորքային փոփոխվի ու բարեփոխվի և դրա հիմքում պետք է լինեն ոչ թե էմոցիոնալ հայտարարությունները, այլ խորքային գիտավերլուծական հիմնավորումները, որովհետև այս պատերազմում մենք չափազանց մեծ գին ենք վճարում, հետևաբար, մենք սխալվելու ու անհիմն զիջումների տարբերակ չունենք։

— ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ներկայացուցիչ է, երեկ բացահայտեց լավրովյան պլանը, որտեղ խոսվում էր միայն հայկական կողմից զիջումներ, ռուս դիտորդներ տեղակայելու մասին առանց Արցախի որևէ կարգավիճակի։ Սա ճնշո՞ւմ էր հայկական կողմի վրա, այս մթնոլորտում ինչպես՞ է հայկական կողմը շարունակելու պնդել, որ առաջին քննարկվող հարցը պետք է լինի Արցախի ինքնորշումը ճանաչելը։

— Լավրովի այդ հայտարարությունն անկյունաքարային էր ողջ գործընթացի համար։ Չեմ  կարծում, որ ռուսական կողմը փորձում էր ճնշել հայկական կողմին, պարզապես ցանկացած կողմն ունի իր սեփական ռազմավարական շահը։ Այդ սեփական շահերը յուրաքանչյուր կողմ փորձում է իրացնել իր համար ավելի հարմար տարբերակով։ Այս պահին, կարծում եմ, բոլորի մոտ կար թյուր պատկերացում իրավիճակի մասին, որքան էլ կան հետախուզական տվյալներ և այլն։ Ըստ էության՝ փորձում էին այս խնդրին շատ ավելի շուտ լուծում տալ, ինչպես նաև խուսափել վարկանիշի կորստից։ Հիմա իրենք վարկանիշի խնդիր ունեն, քանի որ իրենց միջնորդությունից հետո, ըստ էության, այդ հումանիտար հրադադար ասվածը մնաց պարզապես թղթի վրա, իսկ նման բան դեռ չէր եղել։ Նրանք նաև համբավի վերականգնաման խնդիր ունեն, իհարկե, նաև այս խնդիրը շատ արագ լուծելու, բայց նաև թեժ թողնելու։ Սակայն ՀՀ կատարեց բավականին ծանր, բայց միակ ճիշտ քայլը՝ հստակ մերժեց լավրովյան պլանը։ Կրկնում են, եթե պետք է ընդունենք լավրովյան պլանը, ուրեմն կարող ենք համարել, որ մեր յուրաքանչյուր զոհ եղել է պարզապես անիմաստ, իսկ մենք չափազանց թանկ գին ենք վճարում։

— Ադրբեջանն անգամ չի համաձայնել մադրիդյան ու մյուս նմանատիպ հիմքով լուծումներին՝ ունենալով մաքսիմալիստական մոտեցում։ Հիմա, երբ հայկական կողմն էլ կոշտացրել է դիրքորոշումը, պատերազմ է, ի՞նչ նոր զարգացումների ականատես կլինենք։

— Մենք շատ երկար ժամանակ ունեցել ենք թյուր պատկերացնումներ, թե արցախյան հակամարտությունը կարող է հանգուցալուծվել մադրիդյան, կազանյան, թե այլ փաստաթղթի շրջանակում, երբեք նման բան չի եղել։ Պատմության մեջ չկա մի հիմնավոր օրինակ, որտեղ կարևոր բաղադրիչը եղել է  թղթերը, այլ միշտ պետությունները համաձայնության են եկել, փոխզիջման են գնացել միայն ուժի դիրքերից։ Մենք մշտապես հույսներս դրել ենք միջազգային հանրության վրա, թեպետ, զարկ ենք տվել նաև բանակին, բայց մեր առաջին հայացքը եղել է միջազգային հանրությունը, որ կան հումանիտար նորմեր, ՀՀ -ն չի կարող խախտել և այլն, քաղաքակիրթ ենք և այլն։ Աշխարհը երբեք չի փոխվել ու չի փոխվելու՝ այդ քաղաքակիրթ ու հումանիտար առումով։ Մենք պետք է պատրաստ լինենք ոչ թե սրացումների, այլ պետք է պատրաստ լինենք շարունականան պատերազմի, կարող է հրադադար լինել միայն ավելի սրացումից հետո։ Այսօր միջազգային հանրությունը տնտեսական շահը ստորադասում է ռազմավարական շահին, նրանք չեն տալիս այն գնահատականները, որոնք պետք է տան։ Երբ ավելի մեծ ներգրավվածություն կլինի, ու տարածաշրջանային անվտանգության խնդիր լինի, ապա կարող են դերակատարություն ունենալ, սակայն դա երբեք չի լինի վճռորոշ։ Հիմա պատկերացրեք, որ հրդեհ  է, ու հրշեջների խումբը գալիս է, կրակի կողքը կանգնում ու կոչ է անում, որ հրդեհը հանգչի, բայց հրդեհը երբեք կոչով չի հանգչում։ Միջազգային հանրություն կոչվածից մենք չեն տեսել պրակտիկ որևէ քայլ, թեպետ չէր էր կարելի անկնկալել, իսկ մեր թիվ մեկ խնդիը պատերազմից հետո պետք է լինի չափազանց արագ վերաբնակեցնել այն տարածքները, որտեղ ավարվածություններ կան։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին