33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82044.8 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը
Այլ Լուրեր

Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը:

Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղիները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այն մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի, ինչպես նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի  հիմնական դրույթները և սկզբունքները:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ կառավարության անդամներին և պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել երկրի ղեկավարին:

Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների գործունեության ծրագիրը այստեղ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում

Սերինե

Նշանակումներ` Արցախում

Սերինե

Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին