-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116099.2 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Արցախի հարցը օրակարգից դուրս. հեղափոխությամբ հեռացածները փորձում են վերադառնալ սեփական հեղափոխությամբ
Կարևոր

Արցախի հարցը օրակարգից դուրս. հեղափոխությամբ հեռացածները փորձում են վերադառնալ սեփական հեղափոխությամբ

Ընդդիմություն դարձած Հայաստանի նախկին իշխանությունը սկսել է ցույցերին զուգահեռ Երևանում փողոցներ փակել՝ վարչապետի հրաժարականի պահանջով: Դաշնակցական ցուցարարներն այսօր նախ փակեցին Մաշտոցի պողոտան՝ ընդհուպ վրաերթի ենթարկվելու միջադեպով, ապա փակվեց Նոր նորքի ճանապարհը: Սրան զուգահեռ «հրապարակ են մտնում» բարձրաստիճան զինվորականներ՝ ի դեմս ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մովսես Հակոբյանի՝ բացահայտելով «իշխանությունների պատերազմական հանցագործություններ»:  

Արցախի հարցով ստորագրված հայտարարության շուրջ համախմբված ընդդիմության միակ օրակարգը, սակայն, վարչապետի հրաժարականն է: Արցախի շուրջ իրավիճակ փոխելն այլևս օրակարգային չէ 16 կուսկացությունների համար, քանի որ վերջիններս որպես փաստ են ընդունել Արցախի հարցով ՌԴ-ի նախաձեռնած հայտարարության պայմանները և դրա դեմ այլևս չեն պայքարում: Արթուր Վանեցյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. բոլորին միավորում են քրեական գործերը, որոնցով նրանք անցում են: Ուստի վարչապետի հրաժարականի օրակագին զուգահեռ նախկին իշխանությունը հրապարակում փորձում է իրագործել սեփական օրակարգը՝ փրկվել քրեական հետապնդումներից, ապօրինի հարստության կորստից և, եթե հաջողվի, գալ իշխանության:   

Իսկ Արցախի շուրջ բուն զարգացումներն այսօր ընթանում են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից դուրս: Անգամ Հայաստանից դուրս՝ օրինակ Մոսկվայում, որտեղ ՌԴ ԱԳ նախարարն է երեկ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ու քննարկել հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համատեղ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը և Մինսկի խմբի միջնորդական հետագա գործողությունների համակարգումը:

Ուշագրավ մի փաստ: Կրեմլի «գորշ կարդինալի» համբավ ունեցող Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները փորձում են պառակտել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին և սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վարկաբեկվի ղարաբաղյան հրադադարի մասին պայմանավորվածությունը։

«Մեր ունեցած տեղեկություններով` արևմտյան որոշ երկրներ տարբեր ալիքներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին սադրում են հրադադարի մասին պայմանավորվածությունը խափանելու և վարկաբեկելու համար», — ասել է նա։

Արդյոք Հայաստանի ներկա ընդդիմությունը երկար կմնա՞ Նարիշկինի մատնանշած դերի մեջ՝ այդպիսով փաստացի դեմ գնալով Ռուսաստանի ներկա ծրագրերին, ցույց կտա մոտ ապագան:

Մյուս կողմից՝ ցավալի է, որ Հայաստանի ու Արցախի խնդիրների բուն օրակարգով պայքարող ուժերն այսօր հրապարակներում չեն:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Եթե Արցախի հարցում կլինի այնպիսի տարբերակ, որ ես կմտածեմ գուցե չարժի ասել` ոչ, առաջինը կխոսենք ՀՀ-ի և Արցախի անվտանգության խորհուրդների հետ, խորհրդարանների հետ և ժողովրդի հետ. Փաշինյան

Աշխեն

Արցախի հարցը երբեք այսքան այլանդակ ու լկտի ձևով չի շահարկվել, ինչպես հիմա․ Ռուբեն Մեհրաբյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին