25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » «Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկումը կարող է ունենալ 2 դրական հետևանք». Արման Նավասարդյան
Այլ Լուրեր

«Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկումը կարող է ունենալ 2 դրական հետևանք». Արման Նավասարդյան

«ՄԱԿ-ի ամենագործուն օղակը Անվտանգության խորհուրդն է, բայց չեմ կարծում, որ այս իրավիճակում ԱԽ քննարկած որոշումը կարող է ունենալ վճռական նշանակություն»,-անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը, NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով. «Ըստ այդմ՝ պիտի նախ լինի հրադադար, հետո բանակցային գործընթաց: Տեսնում ենք, որ հրադադար չի լինում, որովհետև մենք գործ ունենք «կապը թողած թրքական շան»՝ Էրդողանի հետ, ինչպես հայտնի քաղաքական վերլուծաբան, Իսրայելի հետախուզության նախկին պետ Իակով Կադմինն էր բնութագրում իրեն»: 

Այնուամենայնիվ, դիվանագետը 2 դրական բան տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ քննարկման մեջ. «Նախ՝ վերահսկողություն սահմանող մեխանիզմների մասին է խոսքը, որը մինչ այդ էլ եղել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի որոշումներով, որը անտեսվել է ադրբեջանցիների կողմից: Հիմա դա նորից դրվում է շրջանառության մեջ: Տեսնենք՝ կգործի՞, թե՞ չէ»:

Մյուս դրական պահը, ըստ դիվանագետի, այն է, որ Թուրքիայի բոլոր ջանքները՝ դառնալու բանակցային գործընթացի մասնակից ցանկացած մակարդակով, կարծես թե, ձախողված են, ինչը շատ կարևոր է մեզ համար. «Եվ դա երբեք իրականություն չի դառնա»:

Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը երեկ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ճիշտ կլինի ճանաչել Արցախի անկախությունը և զուգահեռաբար աշխատել այդ ուղղությամբ․ Արման Նավասարդյան

Անի Գրիգորյան

Ֆրանսիայի ահաբեկչությունը հետևանքն էր Մակրոնի հայանպաստ հայտարարությունների և գործողությունների․ Արման Նավասարդյան

Նատա Հարությունյան

«Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի ՄԱԿ-ում ՌԴ դեսպանի հայտարարության առթիվ». Արման Նավասարդյան (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին