4 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն
Քաղաքականություն

Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն

Արտակ Բեգլարյան
հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը ցեղասպանություն է համարում: Այս մասին Բեգլարյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:

«Կարող ենք արձանագրել, որ Բաքվի հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Իմ և տարբեր փորձագետների հետազոտությունները և գնահատականը ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթը համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատժելու մասին» կոնվենցիայով ցեղասպանության հանցագործության սահմանմանը: Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»,- ասաց Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ միանշանակ է, որ Ադրբեջանի իշխանություններն են եղել ջարդերի կազմակերպիչը:

«Բազմաթիվ ապացույցներ կան, որ հենց իշխանությունները աջակցել են կազմակերպիչներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատին, և՛ ակտիվ կազմակերպչական գործողություններով, և՛ իրավապահ ու առողջապահական համակարգերի անգործությամբ: ԽՍՀՄ իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի քանի օրվա անգործության կամ թողտվության պատճառով, այլապես Բաքվի ջարդերն այդ մասշտաբները չէին ունենա»,- նշեց նա:

Երեսուն տարի առաջ՝ 1990թհունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃկողմիցիսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:

Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թդեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանվածնախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներմարդկանց դուրս նետել պատուհաններիցսպանել երկաթե ձողերով ու դանակներովբռնաբարել կանանցշատերին ողջակիզելՋարդերը շարունակվել են 6 օր:

Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-իներբ վտանգվել է խորհրդային իշխանությունը ԲաքվումՄիխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասինԶինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններշատերը ձերբակալվել են:

Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվըսակայնըստ տարբեր տվյալների՝ 1988-1990թթայն հասնում է առնվազն 500-600-իՀայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թհունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափման:

Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանըԲաքվում և ավելի վաղ՝ 1988թփետրվարի վերջին Սումգայիթումինչպես նաև Կիրովաբադում (Գյանջահայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներկազմակերպություններՀայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական ԽորհրդարանըՓաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թխոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Թերիքը:

Ականատեսների վկայություններըինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիսորմասնավորապեսԲաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթկամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:

Նորայր Շողիկյան

Աղբյուրը՝ armenpress.am

Նմանատիպ Հոդվածներ

Նոր սկզբունքներ Արցախի հարցում. ո՞վ է առաջին համարձակը. «Ժամանակ»

Սերինե

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

Սերինե

Որպեսզի Արցախը լինի բանակցությունների սեղանին, պետք է զիջենք Ադրբեջանին․ Սուրեն Սարգսյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին