27 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական ունիվերսալություն
Այլ Լուրեր

Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական ունիվերսալություն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը  անհասկանալի է համարում ՄԱԿ-ի կողմից ընտրողաբար հաղորդագրությունների տարածումը Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների վերաբերյալ: Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսաչայի գրառումները Գյանջայի վերաբերյալ և գրել.

«Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար հաղորդագրություն են տարածում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում են ադրբեջանական ագրեսիայից: Ոչ այցելություն, ոչ հաղորդագրություն, ոչ օգնություն: Ափսոսանք հայտնելով բոլոր դժբախտությունների համար՝ ես պահանջում եմ ՄԱԿ-ից  մարդու իրավունքների իրական ունիվերսալություն»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ Ադրբեջանն այս պատերազմը սկսել է նաև Արցախում մարդու իրավունքների անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:

«Մեկուսացված քաղաքացիներն ավելի խոցելի են եւ ավելի մեծ ուշադրության կարիք ունեն, բայց իրականությունը հակառակն է: ՄԱԿ-ը պետք է լինի արդար, պետք է հետևի Ղարաբաղում մարդու իրավունքներին, ասի ճշմարտությունն և աջակցի քաղաքացիներին»,- ընդգծել է Բեգլարյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Հիմքեր չունեմ հավատալու, որ ունենք ավելի քան 600 գերի․ Արցախի ՄԻՊ

Անի Գրիգորյան

Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի երկրորդ զեկույցը

Անի Գրիգորյան

Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին