February 17, 2020
Գլխավոր » Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու
Քաղաքականություն

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից: 

2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: 

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ`

  1. Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
  2. «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
  3. «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
  4. « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
  5. Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,
  6. Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:

Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի  կայքում:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցմանփաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ.փետրվարի15-իժամը18:00-նէ:

Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում:

Նմանատիպ Հոդվածներ

Որպեսզի Արցախը լինի բանակցությունների սեղանին, պետք է զիջենք Ադրբեջանին․ Սուրեն Սարգսյան

Diana Amirkhanyan

Ամբողջությամբ քաղաքական խնդիր է, որ մեր մակարդակով չի կարող լուծվել. Տ․ Ռևազյանն՝ Արցախի օդանավակայանի շահագործման մասին

Diana Amirkhanyan

Արցախում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ անհետաձգելի քննչական միջոցառումներ են ձեռնարկվել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին