15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Արցախի նախագահը ՀՀ ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Այլ Լուրեր

Արցախի նախագահը ՀՀ ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ։ 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Հարությունյանը կարևորել է գործընկեր կառույցների սերտ և փոխհամակարգված աշխատանքը՝ ընդգծելով ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գործում միասնական և ներդաշնակ արտաքին քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։ 

Իր հերթին Վահագն Մելիքյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի գործընկերների հետ գործող ձևաչափով կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փորձի փոխանակմանը և համագործակցության ամրապնդմանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին. ԱԳՆ

Նատա Հարությունյան

ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը

Նատա Հարությունյան

ԱԳՆ հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման համար

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին