-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Արցախի նախագահի կողմից արված դիտարկումները տեղավորվում են ՌԴ նախագահի կողմից հնչեցված հայտարարությունների համատեքստում. քաղաքագետ
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Արցախի նախագահի կողմից արված դիտարկումները տեղավորվում են ՌԴ նախագահի կողմից հնչեցված հայտարարությունների համատեքստում. քաղաքագետ

«Արցախի նավագահ Արայիկ Հարությունյանի նամակի պահն ըստ իս պատահական չէր ընտրված, և հստակորեն հաշվարկված էին իրավիճակը, ինչպես նաև տարբեր երկրների կողմից մինչ այս ձեռնարկված քայլերն ու հնչեցված հայտարարությունները։ Եթե որոշվել է դիմել ՌԴ-ին, ուրեմն դա է եղել պահի թելադրանքը»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մովսես Հարությունյանն` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

Քաղաքագետի դիտարկմամբ` ՌԴ-ին դիմելը նորմալ է նաև այն տեսանկյունից, որ ՌԴ-ն հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ երկիր, ինչպես նաև տարածաշրջանում ունի որոշակի ազդեցություն և հանդիսանում է ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը։

Հարցին` արդյոք պետք էր նամակում հակամարտության լուծման տարբերակ առաջարկվեր՝ մեր զրուցակիցն արձագանքեց. «Եթե նամակում առաջարկվեր որևէ լուծում, այն կնշանակեր միակողմանի պահանջ ուղղված Մինսկի խմբի համանախագահ երկրին։ Այսկերպ ՌԴ-ին թողնվում է հնարավորություն՝ առաջարկելու երկկողմ ձեռնտու ժամանակավոր լուծում, որը կդադարեցնի պատերազմը»։

Քաղաքագետն ընդգծեց, որ պետք չէ մոռանալ, որ թեժ պատերազմ է ընթանում և ամեն պահի առաջանում է նոր իրավիճակ, ինչն էլ իր հերթին պահանջում է նոր լուծումներ։

Անդրադառնալով Արցախի նախագահի կողմից մեջբերված պատմական անուններին եւ այն փաստին, որ Հայրենական պատերազմին Արցախից 90.000 հայորդի է մասնակցել՝ Մովսես Հարությունյանը մեկնաբանեց, որ Արցախի նախագահի կողմից արված դիտարկումները տեղավորվում են ՌԴ նախագահի կողմից հնչեցված հայտարարությունների համատեքստում, երբ վերջինս իր ելույթում տվեց որոշակի պատմական գնահատականներ. «Արայիկ Հարությունյանն այդ միջոցով փորձել է հիմնավորել, թե ինչի է դիմում հենց ՌԴ-ին՝ ներկայացնելով երկու ժողովուրդների պատմական հիշողության հաջողված դրվագները»,- ասաց նա եւ հավելեց, որ այս պահին ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը եղել է Արայիկ Հարությունյանի արձագանքը։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Որոշում է կայացվել փոփոխություն կատարել ԿԳՄՍՆ-ում․ Արայիկ Հարությունյան

Անի Գրիգորյան

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, Վահրամ Դումանյանը՝ նշանակվել այդ պաշտոնին

Անի Գրիգորյան

Արայիկ Հարությունյանն Ասկերանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին