29 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83315.2 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » Արցախի նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը
Այլ Լուրեր

Արցախի նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ տարիներ ի վեր պատասխանատուների անհեռատես աշխատանքի պատճառով մայրաքաղաքը զրկված է եղել ուրույն ոճ ունենալու հնարավորությունից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկել Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ, դրա կարևորությունից ելնելով, վերջնական տարբերակը կքննարկվի նաև Անվտանգության խորհրդի նիստում: Հանրապետության նախագահի խոսքով՝ այն հիմք է հանդիսանալու նաև նախկինում կառուցված շենք-շինություններին անդրադառնալու և, անհրաժեշտության դեպքում, դրանք ձևափոխելու կամ քանդելու որոշում կայացնելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ Հոդվածներ

Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել

Սերինե

Քննարկվում է Արցախ մեկնելիս ՊՇՌ թեստի հանձնման տարբերակը. «Հրապարակ»

Սերինե

ԱՀ առողջապահության անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին