28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91564.8 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների
Այլ Լուրեր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ հայրենիքը բարձր է գնահատում նրանց մատուցած ծառայությունները, և կառավարությունը գործադրելու է բոլոր միջոցները նրանց ունեցած սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար:

Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերանները Արցախի և ՀՀ բուժհաստատություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: Իսկ մինչև 2023թ. ՊԲ բնակարանային հերթացուցակում գտնվողներն ապահովվելու են բնակարաններով: Անդրադառնալով թոշակի անցնելուց հետո աշխատանք ունենալու խնդրին՝ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ մասնավոր ոլորտում նրանց համար հնարավորություններ ստեղծելու առումով:

Արայիկ Հարությունյանը ողջունել է նաև ներկաների կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունը, որը զբաղվելու է պահեստազորի սպաների խնդիրներով:

Նմանատիպ Հոդվածներ

Հովիկ Աբրահամյանն իր փորձով կիսվել է Արայիկ Հարությունյանի հետ. Արցախի նախագահի խոսնակը՝ «ջերմ մթնոլորտում» անցկացված հանդիպման մասին

Սերինե

Նախագահ Հարությունյանը մասնագիտական տոնին ընդառաջ պարգևներ է հանձնել շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Նատա Հարությունյան

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին