31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90099.2 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Արցախի ՊԲ-ի արձագանքը ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությանը
Այլ Լուրեր

Արցախի ՊԲ-ի արձագանքը ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես ‹‹armiya.az›› կայքում, որը ստեղծված օրվանից ի վեր զբաղվում է ընդհանրապես` հայկական զինված ուժերում և, մասնավորապես՝ Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող ‹‹մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին›› մտացածին տեղեկատվությունների հրապարակմամբ, հուլիսի 11-ին հերթական ապատեղեկությունն է տարածել, ըստ որի հուլիսի 2-ին Արցախում տեղակայված  ‹‹1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա››:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և կոչ անում հայրենական լրավտամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ Հոդվածներ

Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ Արցախի ՊԲ-ում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել

Անի Գրիգորյան

Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին