14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » «Արցախում ավանդական հին մոտեցումների ու դրա դեմ մեծ ընդվզումի պայքար է». Մանվել Սարգսյան
Հարցազրույցներ

«Արցախում ավանդական հին մոտեցումների ու դրա դեմ մեծ ընդվզումի պայքար է». Մանվել Սարգսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտի 31-ին Արցախում կկայանան նախագահի ու խորհրդարանի ընտրություններ: Այս օրերին Արցախում է ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ներկայացնում ենք NewArmenia.am-ի հետ նրա հարցազրույցը:

Պարոն Սարգսյան, ի՞նչ իրավիճակ է Արցախում, ի՞նչ եք կարծում՝ մարդիկ կգնա՞ն ընտրատեղամասեր, կորոնավիրուսից վախ չկա՞:

— Բա ինչ պիտի անեն, եթե բան չփոխվի: Բայց ամեն օր մի բան փոխվում է: Չգիտես՝ այդ օրն ինչ վիճակ է լինելու կապված թեկուզ կորոնավիրուսի հետ: Իհարկե, կարող է դա էլ ազդի ընտրության վրա: Էստեղ դեռ դեպք չկա, արտակարգ դրություն մտցված չէ, բայց երևում է, որ այնքան աշխույժ չի քաղաքը, ոնց որ սովորաբար լինում էր, սրճարանները կիսադատարկ են: Խանութներում մասկաներով ու ձեռնոցներով են աշխատում: Ախտահանում են տրանսպորտը: Պարզ է՝ մարդկանց վրա ազդում է այդ վիճակը:

-Իսկ որպես քաղաքագետ նախընտրական իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում: Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:

-Նորմալ է, ամբողջ հանրապետության տարածքով թեկնածուներն աշխատում են: Հանգիստ մթնոլորտ է: Իշխանությունների նյարդերը մի պահ տեղի տվեցին: Անիմաստ քայլեր արեցին Մարտունիում, երբ քաղաքապետը փակեց քաղաքի ճանապարհը Հեղափոխական կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջ: Դեպքը շատ մեծ տարածում ունեցավ: Հաջորդ օրը կուսակցությունը Ստեփանակերտում ակցիա արեց՝ իշխանությանն ասելով, որ եթե դուք ճանապարհներ եք փակում մեր դեմ, մենք էլ ձեր ճանապարհը կփակենք, որ հասկանաք՝ դա ճիշտ չէ: Չգիտեմ ինչու՝ այդքան ոստիկանությանը հանեցին, անիմաստ բան էր, որովհետև խաղաղ են էդ տղաներն աշխատում: Էդպիսով աղմուկ ստեղծվեց, ոստիկանություն տարան, վնասվեց մի տղա, կողերի կոտրվածք ունեցավ:

Իսկ Արցախում թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովվա՞ծ են քարոզարշավի համար:

— Բնականաբար հավասար պայմաններ չկան, երբ քաղաքապետը փակում է քաղաքը որևէ թեկնածուի առաջ: Նաև կորոնավիրուսի վարակի տարածման վտանգի պատճառով քարոզարշավի հնարավորությունները սահմանափակ են, թեկնածուները չեն կարողանում դահլիճներում ու փակ արածքներում հանդիպումներ կազմակերպել: Քարոզարշավը հիմնականում ընթանում է սոցցանցերով և հեռուստացույցով:

— Արցախի Հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը օրերս մեզ հետ զրույցում ասել էր, որ Արցախի նախագահը իրավապահ համակարգը ծառայեցնում է Արայիկ Հարությունյանի օգտին: Դա ճի՞շտ է: Նկատե՞լ եք նման բան:

-Շատ է խոսվում, և Արայիկ Հարությունյանն ինքն էլ չէր ժխտում, որ օգնություն է ցուցաբերում մարդկանց: Դա շատերի կողմից գնահատվում է որպես ընտրակաշառք: Եվ մեղադրում են Բակո Սահակյանին, որ որպես նախագահ որևէ կերպ դա չի կանխում, պայմաններ է ստեղծում, որ Արայիկ Հարությունյանը շարունակի դա: Դրա համար Հեղափոխական կուսկացությունը բարձրացրեց հրաժարականների հարց և՛ նախագահի, և՛ երկու ուժային ղեկավարների: Նաև պահանջում են Արայիկ Հարությունյանին հանել քարոզարշավից, քանի որ գտնում են, որ կոպիտ խախումներ է անում: Սրան հակառակ Արայիկ Հարությունյանի կողմակիցները փորձում են որպես դավադիր ուժ ներկայացնել այս կուսակցությանը: Ի՞նչն է դավադիր, երբ բոլորի համար էլ պարզ է՝ ինչ պահանջներ են դրված: Իրականում որևէ նման բան չկա: Այս պահին շատ մեծ հետաքրքրություն կա քարոզարշավի հանդեպ, երբ նայում ենք նախընտրական քարոզարշավի ռոլիկների մուտքերը, դրանք մեծածավալ են՝ հատկապես միտինգների, ոստիկանության գործողությունների մասին ուղիղ եթերների դիմումները բազմահազար են:

Իսկ ովքե՞ր են Արցախում այս պահին ընդդիմության ֆավորիտները:

-Հիմա արդեն բարդ է կանխատեսումներ անել: Անընդհատ փոփոխություններ են լինում, շատ դժվար է ենթադրել մի փուլով կավարտվի, թե երկրորդ փուլ կլինի: Որևէ մեկը չի կարող նման կանխատեսումներ անել: Օրեցօր փոխվում է իրավիճակը: Դժվար է ասել՝ ով ինչ դիրքում է հիմա: Բավական ամուր դիրքեր ունի Մասիս Մայիլյանը, հատկապես այն բանից հետո, երբ Սամվել Բաբայանը սատարեց իրեն: Վերջերս բավական ակտիվացել է Վիտալի Բալասանյանը: Սակայն նրա շանսերը հայտնի չեն: Արցախում հիմա ավանդական հին մոտեցումների ու դրա դեմ մեծ ընդվզումի պայքար է: Որքանով էֆեկտիվ կլինեն հին մեթոդները, դժվար է ասել: Էստեղ դրան ասում են՝ հեռախոսային ահաբեկչություն: Ամեն մարդ գիտի, որ ինչ- որ մեկը պիտի իրան զանգի, մի բան հուշի, մի բան ասի: Մանավանդ շրջաններում բոլորն են ասում, որ հեռախոսային ուղղորդում, ճնշումներ է գնում:

Ո՞ւմ, ո՞ր ուժի կողմից են հեռախոսային ուղղորդումներ, ճնշումներ լինում:

-Դե բնական է, նախկին համակարգի տարբեր ներկայացուցիչների, ո՞վ պիտի նման բան անի:

Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ի՞նչ դերակատարություն ունեն էդտեղ: Ի՞նչ են անում իրենք:

-Կոնկրետ թեկնածուներն են գործ անում, Սերժ Սարգսյանը ի՞նչ պիտի անի: Բավական դժվար է որևէ մեկին խառնվել այս պրոցեսին:

Իսկ Բակո Սահակյանը ո՞ւմ է սատարում:

-Ինքը առերես որևէ բան չի հայտարարում, ոչ խառնվում է, ոչ էլ երևում է: Բայց այն, որ Արայիկ Հարությունյանը կարողանում է օգնությունների անվան տալ շռայլել ինչ-որ գումարներ և դրան իշխանությունը չի խոչընդոտում, իրավապահ մարմինները դրանով չեն զբաղվում, դա է շատերին ստիպում մտածել, որ իշխանությունը տակից պաշտպանում է Արայիկ Հարությունյանին:

Իսկ հիմա Արայիկ Հարությունյանը օգնություն բաժանո՞ւմ է:

-Շատերն ասում են, որ խոստումներ է տալիս օգնելու այս կամ այն հարցով: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ժամանակավորապես կարգելվի մուտքն Արցախ՝ հետեւյալ բացառությամբ

Սերինե

Արցախի հանրային իշխանության մարմինների գործունեությունը միառժամանակ կիրականացվի առցանց եղանակով

Diana Amirkhanyan

Արցախի ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերով կեղծ լուրեր տարածողին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին