19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99683.2 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Արցախում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնանկում և 3 գնաճ
Տնտեսություն և Բիզնես

Արցախում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնանկում և 3 գնաճ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. օգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնանկում և 3 գնաճ:

 Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 16 դրամ (3.1%), բենզին ռեգուլյար 1լիտր՝ 10 դրամ (3.1%) և դիզվառելիք 1լիտր՝ 10 դրամ (3%) ապրանքատեսակների համար:

 Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 67 դրամ (22,3%), հավի ձու 1 հատ՝ 2 դրամ (3.9%), ալյուր «Բաղրամյան»՝ 1 կգ 8 դրամ (2.6%) և շաքարավազ 1կգ՝ 2 դրամ (0,7%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Հավի ձու», «Ադամաթուզ», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Նատա Հարությունյան

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Անի Գրիգորյան

Արցախի Սոս և Մաճկլաշեն համայնքներւմ մուտքի և ելքի սահմանափակումներ չկան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին