7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54078 By Google Analytics
Գլխավոր » Արցախում ընտրությունները մազից են կախված. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Արցախում ընտրությունները մազից են կախված. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի եւ խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում եւս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռեւս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական եւ գոյատեւման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել հօգուտ վերջինի:

Կհայտարարվի՞ Արցախում արտակարգ դրություն, երեկ մեր հարցին ի պատասխան, Արցախի իշխանական վերին օղակներից մեզ վստահեցրին, որ այս պահին չկա անհրաժեշտություն, քանզի թեպետ հայտարարված չէ, բայց Արցախն ապրում է արտակարգ ռեժիմով։ «Գրեթե բոլոր միջոցառումներն իրականացվում են: Հայաստանի հետ 4 անցակետերում հատուկ միջոցառումներ են, ըստ էության, ելումուտը սահմանափակվել է:

Օտարերկրյա քաղաքացիների մուտքն առհասարակ սահմանափակված է, կարող է բացառություն լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ դիտորդական առաքելությունների համար: Պետական հիմնարկներն ու մասնավոր կազմակերպություններն իրենց աշխատակիցների մի մասին ուղարկել են տները՝ ինքնամեկուսացման»,- նշեց մեր աղբյուրը: Թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, անհայտ է:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հնարավոր է` Արայիկ Հարությունյանը 2-րդ փուլ գնա ԱԺԿ-ի և ՀՅԴ-ի հետ դաշինքով. «Ժամանակ»

Սերինե

Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլն ինտրիգային է լինելու. Արմեն Բաղդասարյան

Diana Amirkhanyan

Արայիկ Հարությունյանը եղել է Արցախի հանցագործ վարչախմբի թիվ երկրորդ մարդը․ Արա Պապյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին