11 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53187 By Google Analytics
Գլխավոր » Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գրանցվել է ավելի քան 40 կամավոր
Այլ Լուրեր

Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գրանցվել է ավելի քան 40 կամավոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հրահանգով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հավաքագրել է կամավորների խումբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Միայնակ, ծեր և հիվանդ կամ ինքնամեկուսացված քաղաքացիներին խնամելու, օգնելու անհրաժեշտության դեպքում, կամավորները հատուկ հրահանգներով կկատարեն իրենց առաքելությունը: Նախատեսվում է նաև անհրաժեշտության դեպքում նրանց ներգրավվել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից տարվող աշխատանքներում: Մայրաքաղաք Ստեփանակերտից և Արցախի տարբեր շրջաններից արդեն գրանցվել է 45 կամավոր: Հարկ է նշել, որ շատ երիատասարդներ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում միանալ կամավորական առաքելություն իրականացնող իրենց ընկերներին»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել։ Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Սկզբում հայտարարվեց, որ կորոնավիրուսը պինցետով ու օղիով է հնարավոր բուժել, հետո պարզվեց, որ հնարավոր չէ. բայց գնացքը դեռ գնացած չէ. Գևորգ Գորգիսյան

Diana Amirkhanyan

Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել 6 ոստիկանի մոտ

Աշխեն

Հունաստանն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները. ՌԻԱ Նովոստի

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին