36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91036.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Այլ Լուրեր

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետությունում հուլիսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից: 

Արցախում գրանցվել է կորոնավիրուսից առողջացման 5 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Արցախում COVID-19-ը ընդհանուր առմամբ ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն: 

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսով հիվանդներից 66-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 18-ը միացված են թոքային օդափոխման սարքերին

Նատա Հարությունյան

Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով

Նատա Հարությունյան

Արցախում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին