19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108204.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
Այլ Լուրեր

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք:

Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ 6-ը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Մյուս քաղաքացու մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու, ինչպես նաև հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 2 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 359 մարդու մոտ, որից 313-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 93 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 419 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ Հոդվածներ

«Ղարաբաղի պատերազմի թեմայով նոր ներկայացում ունենք, բայց դեռևս վաղ է անդրադառնալ պատերազմին ու բեմադրություն անել»

Սերինե

Ի գիտություն Արցախում բնակվող կենսաթոշակառուների և նպաստառուների

Անի Գրիգորյան

Համերգ Արցախի համար. աշխարհահռչակ հայ երաժշիտները հանդես կգան նոր ծրագրով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին