28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել
Այլ Լուրեր

Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

COVID-19-ի ախտորոշմամբ մեկ հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որոնցից 236-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր առմամբ մեկուսացված է մնում 35 քաղաքացի:

Բժիշկները երկու հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, չորսինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 712 փորձանմուշի հետազոտություն:

Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-իցժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ըժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի 3737 թեստավորում է արվել, 244 նոր դեպք կա

Նատա Հարությունյան

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Նատա Հարությունյան

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին