9 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Արցախում կրքերը թեժանում են․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Արցախում կրքերը թեժանում են․ «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 «Որքան մոտենում են Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, այնքան այնտեղ կրքերը թեժանում են: Այս օրերին անգամ այնտեղ ցույցեր են տեղի ունենում, եւ ոստիկանությունը քաղաքացիների էր բերման ենթարկել, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել:

Եվ այս ֆոնին Արցախի ներսում համոզված են, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվելու, եւ արդեն երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, որի հովանավորը Արցախի հերոս Սամվել Բաբայանն է: Նման տեսակետ ունի նաեւ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որն այս օրերին Արցախում էր գտնվում ու Սամվել Բաբայանի թիկունքն է պաշտպանում ընտրություններում:

«Պարտադիր երկրորդ փուլ կլինի, իսկ երկրորդ փուլում կլինեն Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը: Մայիլյանը արցախցի է ու ունի իր ընտրողների զանգվածը, բայց Սամվել Բաբայանը որ «պադերշկա» է անում, դա արդեն բավականին պլյուս է», – նշեց նա: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում կայացած ընտրությունները դրական էին, անցել են խաղաղ․ ՀՀ ԱԺ պատվիրակություն

Diana Amirkhanyan

Նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ․ Դանիել Իոաննիսյան

Diana Amirkhanyan

Առաջատարը Արայիկ Հարությունյանն է. Արցախի ԿԸՀ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին