20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, առողջացել է 7 քաղաքացի
Այլ Լուրեր

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, առողջացել է 7 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 15-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Կորոնավիրուսից առողջացել է 7 քաղաքացի:

Մինչև օրս COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինը որդի է ունեցել. նրան անվանել են Մոնթե

Նատա Հարությունյան

Մենք այս պատերազմը հաղթելու ենք. Արցախի նախագահ

Նատա Հարությունյան

Արցախում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին