30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք
Այլ Լուրեր

Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 135 քաղաքացու մոտ, որից 101-ն առողջացել են: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 2170 թեստավորում: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, իսկ 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ: Եվս 3 դեպք գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ: Կա 103 մեկուսացված անձ։

Փաստացի բուժում է ստանում 34 պացիենտ: Նրանցից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, առողջացել է 7 քաղաքացի

Անի Գրիգորյան

Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Անի Գրիգորյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին