6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108998.4 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Արցախում հաստատվել է COVID-19-ի 9 նոր դեպք
Սոցիալական

Արցախում հաստատվել է COVID-19-ի 9 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ն էլ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացիների մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 2 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 85 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 73 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 862 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 12-իցժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ըժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի 2241 նոր դեպք կա

Նատա Հարությունյան

Ռուսաստանում մեկ օրում 17 347 մարդ է վարակվել կորոնավիրուսով

Անի Գրիգորյան

Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին