8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Արքայազն Հարրին եւ Ջոն Բոն Ջովին համատեղ երգ են ձայնագրել
Աշխարհ

Արքայազն Հարրին եւ Ջոն Բոն Ջովին համատեղ երգ են ձայնագրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին մասնակցել Է ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի կոմպոզիցիայի ձայնագրությանը, որը Bon Jovi ռոք-խմբի անփոփոխ ղեկավարն Է: Երգի կատարումից մի հատված փետրվարի 28-ին հրապարակվել Է Instagram-ում արքայազնի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի համատեղ կայքում։


Unbroken անվանումը կրող կոմպոզիցիան ձայնագրվել Է Լոնդոնի «Էբբի-ռոուդ» ստուդիայում, որտեղ իրենց հիթերն են ստեղծել այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ The Beatles-ը, Pink Floyd-ը եւ Oasis-ը: Ինչպես նշել Է Daily Mirror թերթը, նոր երգի ստեղծմանը մասնակցել Է նաեւ Մեծ Բրիտանիայի մարտական գործողությունների վետերանների երգչախումբը:


Ենթադրվում Է, որ Unbroken-ը կդառնա հերթական «Անհաղթների խաղերի» (Invictus Games)՝ նախկին եւ գործող այն զինծառայողների մասնակցությամբ մարզական միջոցառման յուրատեսակ հիմնը, որոնք հաշմանդամ են դարձել: Մրցումները տեղի կունենան մայիսին, Հաագայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ԶԼՄ-ներին հայտնի են դարձել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահոր եւ կնքամոր անունները

Աշխեն

Եղիսաբեթ Երկրորդը հիասթափված Է լիազորությունները վայր դնելու արքայազն Հարրիի որոշումից. Times

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին