15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Արևիկ Անափիոսյանը պնդում է` իր հրաժարականի պատճառն ուսումն է եղել. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Արևիկ Անափիոսյանը պնդում է` իր հրաժարականի պատճառն ուսումն է եղել. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

Ձեր պաշտոնաթողության պատճառն իսկապե՞ս Հարվարդում սովորելն է, այդ դեպքում ինչո՞ւ չգնացիք՝ հարցրինք ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին։ «Գնացել եմ»: Դուք հիմա Հարվարդո՞ւմ եք։ «Ես հիմա Հայաստանում եմ եւ հետո էլի վերադառնալու եմ այնտեղ»: Տեղեկացրել էիք, որ օրերս աշխատանքի եք անցել հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակում։ «Այո»: Ե՞վ։ «Եվ իմ գործատուի համար դա խնդիր չէ»:

Բա ինչպե՞ս եք այս պայմաններում Երեւան-Հարվարդ տրանզիտն ապահովում։ «Դա իմ խնդիրն է. ես սովորում եմ Հարվարդի բիզնես դպրոցում, վերադարձել եմ Հայաստան, որովհետեւ երրորդ մոդուլը պետք է օնլայն անի, եւ չորրորդ մոդուլը, որը ես պետք է ապրիլին ավարտեի, տեղափոխվել է աշուն` կորոնավիրուսի պատճառով, որովհետեւ ողջ աշխարհը փակ է»:

Արժե՞ր 4 ամսվա կրթության համար հսկա պաշտոն, բարեփոխումների ծրագիր «թողնել»։ «Ինտենսիվ կրթություն է, որի ընթացքում ես իմ գիտելիքներն եմ ավելացնում»: Խոսվում էր ԿԳՄՍ-ում գրանտների մասին, ասում էին՝ խնդիրներ ծագեցին, այդ պատճառով աշխատանքը թողեցիք։ «Նման որեւէ խնդիր չի եղել, եւ նման լուրեր տարածողների հետ կապված՝ համապատասխան իրավական քայլեր եմ արել»: Իսկ հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո այլ բան պարզվի։ «Ոչ, հնարավոր չէ»:   

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Կրթության փոխնախարարը հարցաքննվել է. «Ժողովուրդ»

Սերինե

Արևիկ Անափիոսյանի բնակարանից հափշտակել են ժամացույցներ, ոսկյա իրեր ու գումար

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին