3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
117001.6 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցներն Էրդողանի ցավոտ կողմն են․ Լևոն Հովսեփյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցներն Էրդողանի ցավոտ կողմն են․ Լևոն Հովսեփյան

Դու չես հասկանում՝ ում հետ գործ ունես, դե, կիրառիր, մի հապաղիր։ Սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ։ Մինչ այս էլ Էրողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել էր բուժել հոգեկան առողջությունը։ NewArmenia.am-ը թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ փորձել է հասկանալ այս ամենից հետո Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները հետագա ընթացքը։

Հովսեփյանը նշեց՝ Էրդողանի պահվածքից ամենևին զարմացած չէ, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդգնությանը, ագրեսվիությանն ու սանձարձակությանը վերջին տարիներն միշտ ականտես է լինում, ինչն, ըստ նրա, տարբեր ուժային կենտրոնների կողմիցթողտվության արդյունք է։ Նա Արևմուտք- Թուրքիա հարաբերությունները 2 հարթությունում դիտարկեց՝ Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ։ Լևոն Հովսեփյանը հիշեցրեց, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները բավականին բարդ են ու տարբեր շրջափուլերով են գնում, բայց նշեց, որ այս պահին Թուրքիային պատժելու կոնկրետ գործողություններ ԱՄՆ-ից չի տեսնում։

«Միևնույն ժամանակ պետք է հստակ իմանանք, որ Թուրքիայի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը, թե չի վախենում պատժամիջոցներից, զուտ հայտարարության շրջանակում է, քանի որ, երբ նախկինում Միացյալ Նահանգները որոշակի պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ, Թուրքիայի համար լուրջ հետևանքներ եղան։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը լրջագույն խնդիրներ կառաջացնի Թուրքիայի տնտեսության համար, որը նաև Էրդողանի ցավոտ կողմն է։ Չմոռանանք, որ Էրդողանի հաղթաթղերից մեկը, երբ ինքն եկավ իշխանության, թուրքական տնտեսության զարգացումն էր, բայց հիմա մենք տեսնում ենք լիրայի արժեզրկումը։ Տնտեսական պատժամիջոցներն այն կարևոր գործիքակազմն են, որ Արևմուտքի կողմից կիրառելու դեպքում կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել Թուրքիայի համար։ Դրա փորձառությունը որոշակիորեն ԱՄՆ-ն ունի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, Հովսեփյանը նշեց, թե բարդություններ կան։ Նրա խոսքով, եթե Ֆրանսիան փորձի պատժամիջոցներ կիրառել, ապա ամենը պետք է իրականացնի ԵՄ-ի մակարդակով։

«Կարծում եմ՝ թե՛ Ֆրանսիան, թե՛ ԵՄ այլ ազդեցիկ դերակատարներ պետք է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելը ԵՄ օրակարգում պահեն, սակայն ոչ միայն տնտեսական պատժամիջոցները, այլև ռազմատեխնոլոգիական էմբարգո պետք է կիրառվի Թուրքիայի նկատմամբ, քանի որ Էրդողանի վերահսկողությունից դուրս գալը տեսնում ենք, թե ինչպիսի խնդիրներ է ստեղծում տարբեր տարածաշրջանային հարթություններում։ Այն, ինչ Թուրքիայի քաղաքականության պարագայում տեղի ունեցավ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, արևելյան միջերկրածովյան շրջանում և այլն, տեսնում ենք, որ արդեն փոխադրվեց Հարավային Կովկաս, այսինքն՝ Էրդողանն իր ագրեսիվ, ռևիզյոնիստական քաղաքանությունը փորձում է նաև կյանքի կոչել մեր տարածաշրջանում»,- նշեց Հովսեփյանը։

Թուրքագետը վստահ է` Էրդողանը շատ լավ գիտակցում է, թե Արևմուտքի պատժամիջոցներն ինչ հետևանք կարող են ունենալ Թուրքիայի համար։ Լևոն Հովսեփյանը հիշեցրեց, որ Թուրքիայի տնտեսական կախվածությունն Արևմուտքից մուտ 60 տոկոս է՝ և՛ ուղղակի ներդրումների, և՛ առևտրաշրջանառության առումով։

«Միայն Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը մոտավորապես 15-16 մլրդ դոլար ու ավելին է, դեռ չեմ ասում ֆրանսիական կապիտալի ներկայության մասին, ԵՄ անդամ այլ երկների խոշոր կապիտալ ներդրումների, ներկայության ու առևտրաշրջանառության մասին։ Կարծում եմ՝ հանդուգն էրդողանին զսպելու համար տնտեսական պատժամիջոցները հստակ ու վճռականորեն պետք է կյանքի կոչվեն, թեև, թերահավատորեն եմ մոտենում պատժամիջոցներ կիրառելուն»,- շարունակեց թուրքագետը։

Լևոն Հովսեփյանն, անդրադառնալով հարցին՝ Արևմուտքն է ավելի շատ կախված Թուրքիայից, թե հակառակը, շեշտեց, թե երկուստեք փոխկապվածությունը բավականին ուժեղ է, քանի որ շատ հարցերում ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կախվածությունն ունեն Թուրքիայից՝ որպես տարածաշրջանային կարևոր դերակատար։

«Եթե դիտարկում ենք ԵՄ-ի պարագայում, ապա բացի տնտեսական գործոնը շատ կարևոր է նաև այն հաղթաթուղթը, որը Թուրքիան օգտագործում է ԵՄ-ի դեմ՝ փախստականների խնդիրը։ Տեսնում ենք, որ հենց այս խաղաքարտն օգտագործելով Թուրքիան կարող է ԵՄ-ին ձեռնպահ պահել իր դեմ կտրուկ գործողություններից։ ԱՄՆ-ի հարցում էլ բացի տնտեսականից այլ գործոններ կան, որոնք աշխարհաքաղաքական են։ Օրինակ, եթե դիտարկենք աշխարհաքաղաքական գործընթացների ավելի համակարգային մակարդակում, ապա այն, որ Թուրքիան փորձում է իրավիճակ փոխել Հարավային Կովկասում, լեգիտիմացնել իր ռազմաքաղաքական ներկայությունն ու ազդեցությունը, բնականաբար, ԱՄՆ-ին որոշակիոերն շահեկան է, քանի որ այս կերպ հարված է հասցվում ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։ Միացյալ Նահանգները որոշակիորեն շահեկան է, որ Թուրքիայի դերակատարությունը մեծանա՝ ի հաշիվ ՌԴ-ի»,- ընդգծեց Լևոն Հովսեփյանը։

Հարցին՝ վերջնարդյունքում թույլ կտրվի, որ Թուրքիայի ազդեցությունն ավելանա այս տարածաշրջանում, թե գործանական քայլեր կարվեն, Լևոն Հովսեփյանը պատասխանեց․ «Դեռևս որոշ ուժային կենտրոնների համար հստակ կարմիր գծեր կան, որոնց հատումը Թուրքիայի կողմից, իրավիճակ լրիվ այլ հարթություն կտեղափոխի։ Կարծում եմ՝ այս առումով Թուրքիայի վրա ճնշումներ կան դեռևս քաղաքական հարթության մեջ, բայց Թուրքիայի էլ ավելի ռազմաքաղաքական ներգրավածությունը, որը կարող է հատել այդ կարմի գծերը, կբերի բոլորովին այլիրավիճակ ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի մեծ համապատկերում»։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին