21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականները ժողով են գումարել
Այլ Լուրեր

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականները ժողով են գումարել

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ՝ Գերաշնորհ Տեր ԽաԺակ Արք. Պարսամյանի նախաձեռնությամբ  ու նախագահությամբ մայիսի 25-ին կայացել է Արևմտյան Եվրոպայում ծառայող հոգևորակաների ժողով, որին մասնակցել են Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը (Բելգիա), Հոգեշնորհ Տեր Տիրայր վրդ. Հակոբյանը (Իտալիա), Հոգեշնորհ Տեր  Շնորք աբեղա Սարգսյանը (Իսպանիա), Հոգեշնորհ Տեր Վաչե աբղ. Մկրչյանը (Իտալիա), Արժ. Տեր Տարոն քհն. Թադևոսյանը (Հոլանդիա), Արժ. Տեր Մաշտոց քհն. Բաղդասարյանը (Հոլանդիա) և քարտուղար տիկին Անուշ Թոռունյանը (Իտալիա)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից, ամենամյա գումարվող ընթացիկ ժողովն այս անգամ, թագաժահրի համավարակի պատճառով, ձևաչափի առումով փոփոխության էր ենթարկվել:  Համավարակի պատճառով այս անգամ ժողովն  անցակացվել է տեսազանգի միջոցով, առցանց տարբերակով:

«Մինչ ժողովի օրակարգային հարցերի քննարման անցնելը, ժողովականները  Սրբազան Հոր  գլխավորությամբ աղոթք ուղղեցին առ Բարձրյալն Աստված՝ առողջություն ու խաղաղություն խնդրելով բոլոր հիվանդների ու այս իրավիճակի պատճառով հոգեբանական նեղությունների մեջ եղողների  համար: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ  Գերաշնորհ Տեր Խաժակ Արք. Պարսամյանը՝ ողջունելով ժողովականներին, ինչպես նաև հայրական խրախուսական ու քաջալերական խոսքեր ուղղելով այս դժվարին օրերին Արևմտյան Եվրոպայի տարբեր երկրներում իրենց անմնացորդ ծառայությունը բերող հոգևոր սպասավորներին:

Ողջունի խոսքերից անմիջապես հետո, ժողովականները սկսեցին քննարկել օրակարգային հետևյալ հարցերը.

Թագաժահրի համավարակից հետո եկեղեցիների բացում և  ծիսական արարողությունների կատարում ըստ տվյալ երկրի կառավարության համապատասխան կառույցների  թելադրությունների։

Հովվական ծառայության նոր ձևաչափերի  ու ռազմավարության որդեգրում՝ ներկայիս սահմանափակումների իրավիճակից բխող մարտահրավերների ի նկատի ունենալով․ պատարագներն անցկացնել բա՞ց, թե դռնփա՞կ, սուրբ Հողորդություն բաժանե՞լ ժողովրդին, թե միայն մասնավոր դեպքերում և այլն։

Հոգևոր մշակութային, դաստիարակչական միջոցառումների  առցանց կազմակերպում: Ինչպե՞ս աջակցել մեր հավատացյալներին հոգևոր, հոգեբանական, ֆիզիկակն, տնտեսական ու ֆինանսական դժվարությունների պարագային, ինչպե՞ս օգտագործել համացանցի ընձեռած հնարավորությունները։

Եկեղեցու առջև օրեցօր ծառանում է ֆինանսական խնդիրը։ Հոգևորականները, եկեղեցական խորհրդի հետ միասնական քննարկումներով, եկեղեցու առջև ծառացած ֆինանսական խնդիրների լուծման միջոցառումներ ու երկարաժամկետ նոր ռազմավարության պետք է մշակեն։

Վերոնշյալ և համաճարակի պատճառած այլ մարտահրավերներ դիմագրավելու և հաղթահարելու մասին տեղի ունեցան քննարկումներ, կայացվեցին որոշումներ ի զորակցություն հավատացյալ մեր ժողովրդի և յանսասանություն մեր Սուրբ Եկեղեցու։

Ժողովի ավարտին, Գերաշնորհ Տեր Խաժակ Արք. Պարսամյանի առաջարկով որոշում կայացվեց առաջիկա ամիսներին, պարբերաբար, շաբաթը մեկ անգամ, շարունակել համացանցի միջոցով ժողովների գումարումը՝ ներկայիս դժվարին իրավիճակը միասին հաղթահարելու   համար:

Ժողովը եզրափակվեց Սրբազան Հոր հայրական օրհնությամբ և Հայր Զատիկ վրդ. Ավետիքյանի աղոթքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին