24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » «Ափսոսում եմ, որ ԲՀԿ ղեկավարն իրեն դիտարկում է որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»
Քաղաքականություն

«Ափսոսում եմ, որ ԲՀԿ ղեկավարն իրեն դիտարկում է որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, թե կառավարության փոփոխություն է հարկավոր, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց իհարկե որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:

Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:
Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար:
Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում:
Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը:

Ափսոսում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»:

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ եղել է անզգուշություն․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

«Իմ քայլը»-ը կհանդիպի Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին