22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Աֆղանստանի իշխանություններն սկսել են ազատ արձակել թալիբների վերջին խմբին
Աշխարհ

Աֆղանստանի իշխանություններն սկսել են ազատ արձակել թալիբների վերջին խմբին

Աֆղանստանի իշխանություններն սկսել են բանտերից ազատ արձակել «Թալիբան» արմատական շարժման 400 կողմնակիցներց վերջին խմբին: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Անվտանգության ազգային խորհուրդը: «Աֆղանստանի իշխանությունները երեկ ազատ են արձակել այն 400 թալիբներից 80-ին, որոնց Լոյա ջիրգան (Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողով) որոշել Է բաց թողնել՝ ուղղակի (միջաֆղանական) բանակցությունները եւ ընդհանուր զինադադարն արագացնելու համար»,- ասված Է Twitter-ում խորհրդի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 10-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ստորագրել Է հրամանագիր այն ցուցակից «Թալիբանի» գերյալ կողմնակիցների վերջին խմբի ազատման մասին, որն արմատականները հանձնել Էին փետրվարին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Դրանից մեկ օր առաջ Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողովը որոշում Էր ընդունել թալիբների հիշյալ խմբին տեղական բանտերից ազատելու մասին: Մինչեւ հիմա Աֆղանստանի իշխանությունները հրաժարվում Էին բանտերից ազատել ծայրահեղականների այդ խմբին, որոնք, Քաբուլի կարծիքով, ոչ միայն «Թալիբանի» կողմնակիցներ են, այլեւ կատարել ծանր քրեական հանցագործություններ: Ինչպես օգոստոսի 10-ին հայտնել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը, միջաֆղանական բանակցությունները կսկսվեն օգոստոսի 16-ին Դոհայում: Ըստ փետրվարի 29-ին ԱՄՆ-ի հետ թալիբների ստորագրած համաձայնագրի՝ բանակցությունները պետք Է սկսվեին տակավին մարտ ամսին, սակայն շարժումն իր անդամներին նախապես ազատ արձակելու պայման Է դրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Աֆղանստանի արեւելքում երեք ուժայիններ են զոհվել թալիբների հարձակման հետեւանքով

Անի Գրիգորյան

Խաղաղապահների նոր զորախումբը մեկնել է Աֆղանստան

Անի Գրիգորյան

Աֆղանստանում բանտի վրա հարձակման զոհերի թիվը հասել Է 20-ի. 1TV

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին