14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Աֆղանստանում առնվազն 15 մարդ Է զոհվել ռումբի պայթյունից
Աշխարհ

Աֆղանստանում առնվազն 15 մարդ Է զոհվել ռումբի պայթյունից

Աֆղանստանի Դայկունդի նահանգում առնվազն 15 մարդ զոհվել կամ տուժել են ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է 1TV News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարությանը:

Ինչպես հաղորդում Է Աֆղանստանի ՆԳ նախարարությունը, պայթյունը, որի հետեւանքով նաեւ կանայք ու երեխաներ են զոհվել, իրականացրել են «Թալիբան» արմատական շարժման զինյալները: «Թալիբան»-ը դեռ չի մեկնաբանում այդ հարձակումը: Ավելի վաղ Քատարում Էմիրության միջնորդությամբ սկսվել են մի քանի տասնյակ տարվա ընթացքում առաջին ուղղակի բանակցությունները Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ:

Բանակցային գործընթացը հնարավոր Է դարձել բանտարկյալներին ազատ արձակելու մասին պայմանը կատարելուց հետո, որը նշվել Է ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ փետրվարի վերջին կնքված հաշտության համաձայնագրում: Համաձայնագրի շրջանակներում Աֆղանստանի բանտերից ազատ են արձակվել 5 հազար բանտարկված թալիբներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու հարցով

Անի Գրիգորյան

Աֆղանստանի արեւելքում երեք ուժայիններ են զոհվել թալիբների հարձակման հետեւանքով

Անի Գրիգորյան

Խաղաղապահների նոր զորախումբը մեկնել է Աֆղանստան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին