21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Բաբկեն Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատում
Այլ Լուրեր

Բաբկեն Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը թեև նկատում է, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, այս տարի թե ապրիլին, թե մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ, սակայն անկման տեմպը, ըստ նրա, մայիսին թուլացել է:  Թունյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ այս պահին դրված է 2 տոկոս տնտեսական անկման սցենարը, ըստ դրա էլ բյուջեի մասին օրենքում փոփոխություններ են կատարվել:

«Եթե նայում ենք այս տարվա ապրիլի, մայիսի դինամիկան, ապա այս տարվա ապրիլին անկում ունենք նախորդ տարվա ապրիլի համեմատ, մայիսին էլ անկում ունենք նախորդ տարվա մայիսի համեմատ: Բայց անկման տեմպը թուլացել է, որոշ ոլորտներ բացվեցին, սկսեցին աշխատել հենց մայիսի ընթացում։ Կարծում եմ, որ հունիսին այդ անկման տեմպն ավելի կթուլանա», -ասաց Թունյանը:

Բայց, թե տարին ինչ ցուցանիշով կփակվի, պատգամավորը չի կարող ասել, քանի որ ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է: Նա շեշտեց, որ այն աննախադեպ է ոչ թե իր մասշտաբի, այլ բնույթի առումով: «Սա մաքուր տնտեսական ճգնաժամ չէ, սա առողջապահականից բխող ճգնաժամ է: Ու եթե հարկ լինի կրկին վերանայում անել, կրկին ֆինանսական միջոցներ ներարկել տնտեսության մեջ, կարվի, քանի որ ամեն օրվա ռեժիմով օպերատիվ մոնիտորինգ է իրականացվում»,-նշեց Թունյանը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի ապրիլին տնտեսական ակտիտության ցուցանիշը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել էր 16.3 տոկոսով: 2020 թվականի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի մայիսի համեմատ նվազել էր 12.8 տոկոսով: 2020 թվականի հունվար-մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 3.9 տոկոսով:

2020 թվականի պետական բյուջեի նախագծում ի սկզբանե կանխատեսվել էր 4.9 տոկոս տնտեսական աճսակայն հետո կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ այս ցուցանիշը վերնայվել է՝ կանխատեսելով 2 տոկոս տնտեսական անկում:

Նմանատիպ Հոդվածներ

Տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս. Բաբկեն Թունյան

Սերինե

Գույքահարկի բարձրացման ռեֆորմը մի բան էլ ուշացած է․ Բաբկեն Թունյան

Սերինե

Գույքահարկի փոփոխությունը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Բաբկեն Թունյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին