20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68965.7 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Բադասյանը վստահ է՝ զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա կարճ ժամանակում կանխել կոնտակտավորի շփումը
Քաղաքականություն

Բադասյանը վստահ է՝ զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա կարճ ժամանակում կանխել կոնտակտավորի շփումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսով վարակված անձանց զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա շատ կարճ ժամանակահատվածում ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել կոնտակտավորներին, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ այդ անձանց շփումը այլ քաղաքացիների հետ: Բադասյանն այս մասին գրառում է կատարել իր Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով ԱԺ-ում մարտի 30-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթին, որով, մասնավորապես, առաջարկվում է ֆիքսել զանգերը՝ կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար:

 «Զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։ Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի»,-գրել է Բադասյանը:
Նա շեշտել է՝ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։ Նախարարը նկատել է՝ սա չի նշանակում, թե 100 %-ով կկարողանան վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնեն գործողությունները և մյուս սահմանափակումների հետ միասին ի զորու կլինեն փրկել կյանքեր։

Բադասյանը նաև ներկայացրել է, որ նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Եվրոպական միության երկրներում ներկայում որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են, և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշված երկրների օրինակները։
Նա վստահություն է հայտնել, որ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ մարտի 30-ի արտահերթ նիստում: Առաջարկվում է նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համարաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայամանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելիս անդրադառնալով նրան, թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, նշել էր՝ մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ անձանց վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցելու մասին տվյալների մասին:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ․ կլինեն հանրային քննարկումներ․ Բադասյան

Աշխեն

Պարետն այսուհետև հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ․ Բադասյան

Աշխեն

Բադասյանը հեռավար մասնակցել է կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումներին նվիրված ֆորումին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին