7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54078 By Google Analytics
Գլխավոր » Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի ազգային անվտանգության ծառայությունում
Այլ Լուրեր

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի ազգային անվտանգության ծառայությունում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային անվտանգության մարմինների գործունեությանը՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը: 

Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար:

Նախագահ Սահակյանը կարեւորել է իրենց լիազորությունների շրջանակում ազգային անվտանգության ծառայողների ակտիվ մասնակցությունը նշված խնդիրների լուծման գործում:

Նմանատիպ Հոդվածներ

Բակո Սահակյանն խորհրդակցություն է անցկացրել

Սերինե

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ

Աշխեն

Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին