4 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Բաղդադը հայտարարում է, որ Իրաքը չի դառնա տարածաշրջանային բախումների դաշտ
Աշխարհ

Բաղդադը հայտարարում է, որ Իրաքը չի դառնա տարածաշրջանային բախումների դաշտ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Տարածաշրջանային խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իրաքի ԱԳ նախարար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմը:

«Իրաքի տարածքը ոչ մի դեպքում չի դառնա բախումների և պատերազմի դաշտ»,- ընդգծել է ԱԳ նախարարն՝ ավելացնելով, որ այդ սկզբունքային դիրքորոշումը Բաղդադը հասցրել է Թեհրանին և Վաշինգտոնին:

Նա նշել է, որ Իրաքը պետք է մնա չեզոք և չպետք է ներքաշվի տարածաշրջանային կոնֆլիկտում: Նախարարն ավելացրել է, որ ցանկացած էսկալացիա տարածաշրջանում կամրապնդի ահաբեկիչների դիրքերը:

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց հունվարի 3-ին, երբ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվեց ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել ենոր սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումըԱՄՆը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համարիսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել էոր Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել էոր Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելովոր Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:

Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ ուղերձով՝ նշելով, որ Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։

Նմանատիպ Հոդվածներ

Իրաքում երկու զինծառայող է զոհվել «ԻՊ»-ի գրոհայինների հարձակման հետևանքով

Diana Amirkhanyan

Իրաքում ԱՄՆ բազաների հրետակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 50 մարդու

Diana Amirkhanyan

Անցած երկու օրվա ընթացքում Իրաքում զոհվել է 10 ցուցարար

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին