-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115622.4 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Բանակն ու աշխարհազորն ամուր կանգնած են դիրքերում. Արցախի նախագահն այցելել է հարավ-արևելյան հատված
Այլ Լուրեր

Բանակն ու աշխարհազորն ամուր կանգնած են դիրքերում. Արցախի նախագահն այցելել է հարավ-արևելյան հատված

Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:

Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:

Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին:

Գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին