1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116403.2 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Բանկերը բիզնես վարկեր տրամադրում են, պատերազմական իրավիճակը որևէ բան չի փոխել
Քաղաքականություն

Բանկերը բիզնես վարկեր տրամադրում են, պատերազմական իրավիճակը որևէ բան չի փոխել

Բանկերը բիզնես վարկեր չեն տրամադրում․  նման ահազանգով NewArmenia.am-ի  խմբագրություն տարբեր անձինք են դիմել։ Քաղաքացիները պնդում էին, որ նման պատկերը երկրում պատերազմական դրության հետևանքն է, քանի որ կորոնավիրուսի նոր տարածման ու թափ առնելու օրերին որոշ բանկեր սպառողական վարկ չէին տրամադրում։

NewArmenia.am-ը լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեց ՀՀ-ում գործող բանկերի հետ։ Մեր հարցին ի պատասխան՝ արդյոք բանկը դադարեցրե՞լ է բիզնես վարկերի տրամդրումը “ConversBank”-ից պատասխանեցին, որ որևէ բան վարկավորման հետ կապված չի փոխվել, և բանկը բնականոն հունով աշխատում է ու շարունակում է տրամադրել բիզնես վարկեր։

Նույնաբովանդակ պատասխան մեզ տվեցին նաև “Adshinbank”-ից՝ շեշտելով, որ բանկը տրամադրել ու դրամադրում է բիզնես վարկեր։

Արցախյան պատերազմն իրավիճակ չի փոխել նաև  ACBA բանկում, բանկը տրամադրել ու տրամադրում է բիզնես վարկեր։

HSBC -ի բանկից էլ մեզ տեղեկացրին, որ ներկայիս պատերազմական իրավիճակի պայմաններում բանկն ապահովում է իր բնականոն աշխատանքը և շարունակում բիզնես վարկերի տրամադրումը:

NewArmenia.am-ը ՀՀ-ում գործող մյուս բանկերին էլ հարցում է ուղարկել։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Նմանատիպ Հոդվածներ

Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում

Ani Grigoryan

Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. Ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ

Սերինե

Բանկերը 2019-ին շարունակել են բավականին մեծ իրացվելիություն ունենալ. ԿԲ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին