-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115881.6 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կունենան մարտի դաշտում զոհվածների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտավորությունները ներել
Այլ Լուրեր

Բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կունենան մարտի դաշտում զոհվածների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտավորությունները ներել

Այսօր` հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտահերթ նիստում օրակարգային երկրորդ հարցը «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր:

«Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները, ոչ միայն տույժերն ու տուգանքներն, այլ նաև վարկի մայր գումարները»,- նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ զոհվածների և վիրավորների հետ փոխկապակցված անձանց շրջանակը հետևյալն է` համատեղ ապրող ծնողներ, ամուսին, համատեղ ապրող զավակներ:

«Նախկինում նմանատիպ օրենքում բացառություն են կազմել նոտարներն ու անհատ ձեռնարկատերերը, երբ լինելով ֆիզիկական անձինք՝ այդուհանդերձ վարկերը վերցրել են որպես ԱՁ կամ նոտարներ, այսինքն որպես բիզնես սուբյեկտներ, իսկ այս նախագծով  նրանց համար այս հնարավորությունը ևս կտրվի: Բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն կտրվի ներել անհուսալի և դեռևս անհուսալի չճանաչված վարկերը»,-նշեց նա:

Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ պետությունը այդ ներելու հետևանքով բանկերի և վարկային կազմակերպությունների չստացվող եկամուտների կամ կորսվող բեռի մի մասը` հարկին համապատասխանող մասը, վերցնում է իր վրա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադառնալով նախագծին` կարևորեց, որպեսզի Արման Պողոսյանն ընդգծի, որ այս նախագիծը չի երաշխավորում, որ հարյուր տոկոսով ներումներ լինելու են. «Եթե բանկը որոշի, որ պետք է ների, ինքը կազատվի հարկային պարտավորությունից»,-մեջբերեց Պապոյանը, ինչին ի պատասխան՝ Ֆինանսների նախարարի տեղակալը հաստատեց:

ԱԺ-ն 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, երկրորդ ընթերցումը կքննարկվի ժամեր անց:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի ռազմական դրության վերացման հարցով

Նատա Հարությունյան

ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)

Անի Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխան (ուղիղ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին