17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Բավական ճիշտ ու գրագետ հաշվարկված. արաբագետների անդրադարձը ՀՀ ԱԳ նախարարի Եգիպտոս այցին
Այլ Լուրեր

Բավական ճիշտ ու գրագետ հաշվարկված. արաբագետների անդրադարձը ՀՀ ԱԳ նախարարի Եգիպտոս այցին

Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, ձևավորվել է մի իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր Հայաստանի ու արաբական բազմաթիվ երկրների, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի միջև: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արաբագետը նշեց, որ Թուրքիայից եկող քաղաքական սպառնալիքներին արձագանքելու նպաստավոր հնարավորություններ են ստեղծվում: Դրանից բացի, այս նույն բարենպաստ միջավայրը, որը անվտանգային գործոնով պայմանավորված նպաստում է նշված բոլոր դերակատարների մերձեցմանը, զուգահեռաբար ստեղծում է ՀՀ-ի համար հնարավորություններ` ավելի սերտացնելու հարաբերությունները գործընկեր երկրնների հետ:  

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Եգիպտոս, ընդհանրապես Եգիպտոսի ընտրությունը, որպես մերձավորարևելյան տարածաշրջանում նոր ռազմավարության իրացման մեկնակետ, չափազանց կարևոր էր: Պատմականորեն Եգիպտոսը եղել է այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման ծանրաքաշը: Վերջին զարգացումներում էլ տեսնում ենք, որ Եգիպտոսը փորձում է վերագտնել իր դերը, որը զգալիորեն նվազել էր: Զոհրաբ Մնացականյանի այցը, տեղի ունեցած հանդիպումները, հնչած հայտարարությունները  բակավան ճիշտ ու գրագետ հաշվարկված քաղաքական ուղերձներ են պարունակում: Եվ այս ուղղությամբ Հայաստանի հետևողական քաղաքականությունն անշուշտ տալու է դրական արդյունքներ, մանավանդ, որ այս գործընթացները դեռ շարունակվելու են: Թուրքիայի դեմ արաբական աշխարհի տրամադրվածությունը խորքային հիմքեր ունի և տևական ընթացք է ունենալու»,-ասաց Արմեն Պետրոսյանը: 

Արաբագետ Արաքս Փաշայանն էլ ընդգծեց այն, որ արաբական երկրների հետ Հայաստանը կարող է զարգացնել բազմակողմ հարաբերություններ ամենատարբեր ոլորտներում և բացի  այդ Եգիպտոսի համար Հայաստանը որոշակի կշիռ ունեցող է, որպես ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ անդամ պետություն, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից: Նրա խոսքով, Հայաստանի և Եգիպտոսի հետ հարաբերությունները կարող են զարգանալ ռազմատեխնիկական ոլորտում, գիտակրթական, զբոսաշրջության, առողջապահության, դեղագործության, բարձր տեխնոլոգիաների և այլն: 

«Հայաստանը պետք է հետևողականորեն առաջ տանի իր քաղաքականությունը: Մերձավորարևելյան նոր ռազմավարությունը, որի մասին խոսեց  ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, միտված է վերաձևակերպելու Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում,  ստեղծելու միասնական հարթակներ այն գործընկեր պետությունների հետ, որոնց հետ Հայաստանն ունի ընդհանուր շահեր և հետաքրքրություններ»,-ասաց նա: Արաքս Փաշայանն ընդգծեց, որ այդ ռազմավարությունը հնարավոր չէ իրականացնել միայն ԱԳՆ-ի միջոցով: Դրա համար անհրաժեշտ են համազգային և համապեական ջանքեր, որպեսզի Հայաստանը բարելավի իր դիրքերը տարածաշրջանում, մանևրելու հնարավորություններ ձեռքբերի, ձևավորի խաղաքարտեր՝ առաջ տանելու իր քաղաքականությունը ՝ չեզոքացնելով բոլոր մարտահրավերները, որոնք այսօր կան և ուղղված են Հայաստանի ազգային անվտանգային համակարգի դեմ: 

«Ի վերջո պետք է նշել, որ Ադրբեջանը նույնպես ակտիվ քաղաքականություն ունի իսլամական միջավայրում և Հայաստանի ջանքերը պետք է միտված լինեն չեզոքացնելու հակահայկականության հետևանքները: Մերձավոր Արևելքը մեզ համար կարևոր տարածաշրջան է: Այսուհետ Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Մերձավոր Արևելքին»,-ասաց նա: 

Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, որ Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության մի որոշակի բաղադրիչ ակնհայտորեն հետապնդում է նաև հակահայկական հարցեր: Թուրքիայի կողմից  հայկական հետքը պատմական հայրենիքին ամենամոտ գտնվող տարածաշրջանում իսպառ ջնջելուն միտված քայլեր են իրականացվում: Սա երկարաժամկետ քաղաքականություն է, որի առանձին դրսևորումներին ականատես ենք լինում մինչև այսօր: Ըստ նրա՝ այս առումով Հայաստանի Հանարապետության կողմից անհրաժեշտ է ռազմակավարական մոտեցում:

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանն Ադրբեջանի հրահրած պատերազմի առնչությամբ դիմել է Եգիպտոսի նախագահին

Անի Գրիգորյան

Եգիպտոսում պատմել են զբոսաշրջիկների կողմից կորոնավիրուսի թեստ հանձնելու կանոնների մասին

Անի Գրիգորյան

Եգիպտոսում սեպտեմբերի 1-ից զբոսաշրջիկները վերստին կկարողանան այցելել բուրգեր եւ թանգարաններ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին