Գլխավոր » Բարին գործելուց չձանձրանաք․․․
Այլ Լուրեր

Բարին գործելուց չձանձրանաք․․․

հետևեք մեզ նաև Telegram-ում

Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը ինչ-որ հանցանքի մեջ բռնվի հանկարծ, դուք, որ հոգևոր եք, վերահաստատեցե՛ք նրան հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության չենթարկվեք: Միմյանց բեռը կրեցե՛ք և այդպիսով կատարեցե՛ք Քրիստոսի օրենքը: Եթե մեկը կարծում է, թե ինքը մի բան է, և սակայն չէ, ինքն իրեն է խաբում: Թող յուրաքանչյուր ոք կշռադատի իր գործը և ապա ինքն իր վրա միայն պարծենա և ոչ թե՝ ընկերոջ հետ համեմատվելով. որովհետև յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու: Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում:Չխաբվեք. Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդը սերմանում է, նույնը և կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք: Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք: Ահա թե ինչու, քանի դեռ ժամանակ կա, բարի՛ն գործենք բոլորի հանդեպ, մանավանդ՝ հավատի մեջ մեր հարազատների հանդեպ: Տեսեք, թե ինչպիսի՜ գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով. որովհետև նրանք, որ ցանկանում են ըստ մարմնի լավ մարդ երևալ, նրանք են ստիպում ձեզ, որ թլփատվեք: Միայն թե Քրիստոսի խաչի հետևից չգնան. քանզի նրանք, որ թլփատված են, օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենան: ( Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 6.1-13 )

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին