20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Բացօթյա ներկայացումների օրերն ու ժամերը կախված կլինեն եղանակից. Տիկնիկայինը սկսում է խաղերը
Այլ Լուրեր

Բացօթյա ներկայացումների օրերն ու ժամերը կախված կլինեն եղանակից. Տիկնիկայինը սկսում է խաղերը

NewArmenia.am-ի զրուցակիցն է Հովհ.Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Պրն Բաբայան, Պարետի որոշմամբ թույլատրվել է բացօթյա ներկայացումները,  տիկնիկային թատրոնը երբ կսկսի խաղերը, որտեղ եք կազմակերպելու բացօթյա ներկայացումները և քանի հանդիսատես կարող է մեկ ներկայացման ժամանակ ներկա լինել:

-Բացօթյա ներկայացումները կլինեն մեր երկրորդ հարկի բաց պատշգամբում: Օգոստոսի 29-ին և 30-ին` շաբաթ, կիրակի օերերին երեկոյան ժամը վեցին, որպեսզի մի քիչ հով լինի և մոտավորապես 20-30 հանդիսատես  կլինեն, որպեսզի պահպանենք սոցիալական հեռավորությունը, շախմատային ձևով կդնենք աթոռները, իհարկե կլինեն դիմակներով, և կլինեն համապատասխան ախտահանման միջոցներ: Իսկ մինչ այդ, օգոստոսի 26-ին  մենք բացօթյա  ներկայացում կխաղանք դեպի փողոց, որը կլինի անվճար, ներկայացման ժամը կորոշենք հաշվի առնելով եղանակի տեսությունը:

Քանի որ քաղաքացիներից շատերը դժգոհում են բացօթյա տարածքներում դիմակ կրելուց, և այս դեպքում ստիպված են լինելու դիմակներով լինել ողջ ներկայացման ընթացքումարդյոք ներկայացմանը նախատեսվածից քիչ հանդիսատես չի լինի:

-Ես կարծում եմ քաղաքացիների հոսքը պակաս կլինի ոչ այնքան դիմակի պատճառով, որքան վախի պատճառով, բայց մեր համար կարևորը աշխատել սկսելն է, մեզ համար այդքան էլ կարևոր չէ  հանդիսատեսի քանակը: Մենք եղել ենք Տավուշի մարզում` Արծվաբերդում, բացօթյա ներկայացումներով, հիմա 22-ին և 23-ին նորից ենք մեկնում Տավուշի մարզ և՛ Նոյեմբերյանում, և՛ սահմանամերձ Բերդավանում  կցուցադրենք «Անխելք մարդը» ներկայացումը: Այսինքն ունենք բացօթյա ներկայացման փորձ, և փորձը ցույց տվեց, որ մեծ ցանկություն կա հանդիսատեսի կողմից ներկա գտնվել բացօթյա  ներկայացումներին: Նաև մինչև վեց տարեկան երեխաները կարող են դիմակ չկրել:

Քանի որ ներկայացումները բացօթյա են լինելու, և եղանակի հետ պետք է հարմարեցնեք ժամը` այս դեպքում, երբ տոմսերն արդեն վաճառված լինեն, բայց եղանակը ոչ բարենպաստ լինի ինչ քայլեր կձեռնարկեք:

-Ընդունված բան է, երբ հանդիսատեսը չի կարողանում գալ և նախորոք զգուշացնում է, ապա մեկ ուրիշ օր կդնենք ներկայացումը, և ցանկացողները կարող են այդ օրը գալ, իսկ ով ցանկություն չի ունենա կարող է տոմսը հետ վերադարձնել:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

«Ես կարծում եմ՝ Սերժը մերժված է, համակարգը՝ ոչ»․ Ռուբեն Բաբայան

Սերինե

Եթե ժողովուրդն ամեն հարց պետք է լուծի բունտերով, նշանակում է` պետական կառույցներ պետք չեն, հանգիստ թողեք ժողովրդին․ Ռուբեն Բաբայան

Սերինե

Ազնավուրի տղան անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` առաջարկելով անվանափոխել օդանավակայանը հոր անունով․ Բաբայան (տեսանյութ)

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին