19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108224 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ԲԴԽ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ
Այլ Լուրեր

ԲԴԽ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձիօ առիթով: Ներկայացնում ենք ԲԴԽ նախագահի ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

29 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայ ժողովուրդը միասնական և կուռ, ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բարձրագույն պատասխանատվությունն ու պատիվը:

Բացառիկ միասնականության այդ դրսևորումը մեզ ոչ միայն անկախություն պարգևեց, այլև գրեթե երեք տասնամյակ շարունակական պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։

Ժամանակի ընձեռած հնարավորությաններին ու առաջ բերած մարտահրավերներին մեր միանշանակ պատասխանը ազգային ուժի ու հաստատակամության դրսևորումն էր, որ հաստատություններ կերտեց՝ պետություն, բանակ, շուկայական տնտեսություն, դատաիրավական կառույցներ, քաղաքացիական հասարակություն։

ԵՎ մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հզոր ու կենսունակ սերունդն է։

Իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման դժվարին ճանապարհին` վստահ եմ, հաջողությամբ ու արդյունավետորեն ենք ընդառաջ գնալու փոփոխություններին՝ անսալով  ժամանակի հրամայականին ու դուրս գալով նորի զարգացման ճանապարհ։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։

Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաև վերածննդի խորհուրդ ունի։

Նրանցից փոխանցված պատգամ ունենք նաև.՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր ժողովրդի գլխին այլևս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Հավատամք ունենք, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։

Մեր համոզմունքն է, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։

Անկախ պետականության օրը՝  մեր հավատի և մեր համոզմունքների խորհրդանիշն է։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին