24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ԲԴԽ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ
Այլ Լուրեր

ԲԴԽ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից։

Ուղերձում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: 25 տարի առաջ Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշները, իրավական ձևակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին:

Սահմանադրության ընդունումը, որպես նշանակալից իրադարձություն, տարեգրության առումով երկրի պատմության մի մասն է, սակայն այն իր առաքելությամբ և նշանակությամբ նաև պատմական փաստաթուղթ է: Աներկբա է, որ երկրի մայր օրենքը ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի և կայուն հիմք պետք է դառնա:

Համոզված եմ, որ հայ ժողովուրդը և ՀՀ իշխանությունը շարունակելու են միասին հետեողականորեն շենացնել ժողովրդավարության, սոցիալական արդարության եւ քաղաքացիական համերաշխության վրա հիմնված մեր պետությունը: Զարգացնելով ձեռք բերածը` հաջողելու ենք կառուցել հզոր, բարեկեցիկ և մրցունակ Հայաստան:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը»:

Նմանատիպ Հոդվածներ

ԲԴԽ անդամի թեկնածուն բարեվարքության հարցաթերթիկի որոշ հարցերին չի ցանկացել պատասխանել․ «Ժողովուրդ»

Սերինե

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգել է ԲԴԽ անդամի թեկնածուների բարեվարքությունը

Սերինե

ԲԴԽ-ն բավարարել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին