19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Բելառուսը հիմա Հայաստանի 2008թ․Մարտի 1-ի վիճակում է․ Ստեփան Գրիգորյան
Այլ Լուրեր

Բելառուսը հիմա Հայաստանի 2008թ․Մարտի 1-ի վիճակում է․ Ստեփան Գրիգորյան

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ մասնակցեց Բելառուսի նախագահական ընտրություններին և հերթական անգամ ընտրվեց նախագահ՝ 80 տոկոսից ավելի ձայների կողմ քվեարկությամբ։

Մինչ Բելառուսի նախագահական ընտրություններն արդեն որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ ձերբակալվել էին տարբեր պատրվակներով՝ այդ թվում նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դրած Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը, «Բելգազպրոմբանկի» նախկին կառավարիչ Վիկտոր Բաբարիկոն, իսկ ԱՄՆ-ում Բելառուսի նախկին դեսպան Ցեպկալոն երկրից փախել էր՝ պատճառաբանելով, որ իրեն ուզում են ձերբակալել։

NewArmenia.am-ի զրուցակիցն  է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Պրն Գրիգորյան, Ձեր դիտարկմամբ 1994թ մինչ օրս Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող Լուկաշենկոն արդա՞ր ճանապարհով է շարունակում ղեկավարել երկիրը։

-Բելառուսում ձևավորվեց կոշտ ավտորիտար ռեժիմ, և դա մեծ գաղտնիք չէ։ Եթե նույն մարդը կարող է վեց անգամ ընտրվել, եթե Սահմանդրությունում չկա ոչ  մի սահմանափակում, որ երկու անգամից ավելի չի կարող մեկ մարդն ընտրվել՝ ինքնըստինքյան դա նշանակում է, որ երկիրը գնում է կոշտ ավտորիտար ճանապարհով, և նույնիսկ նշանակություն չունի ոնց են անցնում ընտրությունները։ Օրինակ նույն Լուկաշենկոն առաջին երկրորդ, երրորդ ընտրությունների ժամանակ հավաքում էր ձայներ, բայց այն փաստը, որ ինքը Սահմանադրության մեջ փոփոխություն կատարեց, և օրենքների մեջ, և բերեց նրան, որ ինքը կարող է ըտրվել վեցերորդ անգամ՝ դա նշանակում է, որ կոշտ ավտորիտար ռեժիմ է։ Նաև ակնհայտ է, որ մարդիկ ուզում են ազատություն ու Բելառուսում այդ պայքարը ազատությունների համար՝ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում շատ ուժեղացավ և աննախադեպ է, որ գլխավոր ընդդիմադիր թեկնածուն՝ Տիխանովսկայան կարողացավ հավաքել միտինգներ, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում էին։ Ընդդիմադիրները գլուխ բարձրացրեցին, ուժեղացան սոցիալական բազան ու իրոք շանսեր ունեին անցնելու, և այդ մրցակցության մեջ պարզ էր, որ Լուկաշենկոն պարտվում էր։ Նա հասկանում էր, որ ինքը ասելիք չունի մարդկանց ինչ կարող էր ասել, մենակ կարող էր ասել, որ կայունությունը պետք է պահպանել՝ ինչը ասում էր Հայաստանում նախկին իշխանությունը։ Լուկաշենկոն մինչև ընտրությունները գնաց կոշտ բռնությունների՝ գլխավոր ընդդիմադիրների ձերբակալում, երկրից վտարում։ Հիմա էլ անմիջապես ընտրություններից հետո սկսեց ուժ կիրառել և ձերբակալել, նույնիսկ երեկ հավաքի ժամանակ կրակել են մարդկանց վրա։ Եվ հիմա կարևոր էլ չի Լուկաշենկոն հավաքեց, թե չհավաքեց հիսուն տոկոսից ավելի ձայն՝ ինքը պաշտպանում է իր իշխանությունը ցանկացած գնով, և դա նշանակում է լեգիտիմության ցածր մակարդակ։ Իր այս ընտրությունը տարբերվում է առաջին, երկրորդ ընտրություններից։ Այն ժամանակ էլ էր, ճիշտ է, ինքն ազատությունը խեղդում, բայց կարողանում էր անցնել առանց մեծ պրոբլեմների։ Այն ժամանակ ընդդիմադիրները քիչ ձայներ ունեին, և Լուկաշենկոն փոքր ճնշումներով էր պահպանում իր իշխանությունը, իսկ հիմա և մինչև ընտրության օրն էին բողոքները շատ, և ընտրությունից հետո՝ գիշերը մեծ բողոքի ակցիա էր, սա նշանակում է, որ իր հենարանը շատ թուլացած է, և Լուկաշենկոն բացահայտ խախտումների գնաց։ 

-Դուք խոսեցիք ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայից, որի ամուսինը ձերբակալված է։ Նշեցիք, որ նա հազարավոր մարդիկ էր հավաքել  բողոքի ցույցերին, այդքան ընդդիմադիրների դեքում ինչպես ստացվեց, որ Տիխանովսկայան ընտրողների ձայների մինչև տասը տոկոսն է հավաքել, իսկ Լուկաշենկոն ութսուն տոկոսից ավելի։ 

-Ո՞վ ասաց, որ մենք պետք է հավատանք այդ թվերին։ Նույնիսկ երեկ՝ ընտրության վերջին օրն էր, և հարյուրավոր տարբեր դիտորդների կողմից արված նյութեր կան, որտեղ երևում են, որ հանձնաժողովի անդամները, ոստիկանությունը միջամտում են, և այդ կադրերը խոսում են այն մասին, որ կան մեծ կասկածներ՝ արդյոք այդ ութսուն տոկոսը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Խոսվել է նաև այն մասին, որ երեկ Բելառուսում շատ տեղամասերում լուրջ խախտումներ են եղել, և այդ ութսուն տոկոսին հավատալը միամիտ կլինի։ Ինչպես կարելի է հավատալ, եթե մինչև ընտրության օրն արդեն հետապնդում, ձերբակալում են ընդդիմադիրներին, ընտրություններին թույլ չէին տալիս դիտորդներին աշխատել, թույլ չէին տալիս ԶԼՄ ներկայացուցիչներին մտնել ընտրատարածք։ 

-Բելառուսում նախագահական ընտրություններից օրեր առաջ ձերբակալվեցին Ռուսաստանի մի խումբ քաղաքացիներ՝ «Վագներ» ընկերությունից։ Նաև մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նրանք Մինսկ են եկել իբր ընտրարշավի ժամանակ իրավիճակն ապակայունացնելու համար։ Ինչպիսի՞ն էին Բելառուս-Ռուսաստան հարաբերությունները Լուկաշենկոյի նախկին նախագահության տարիներին, արդյո՞ք հեղափոխության անհրաժեշտություն տեսնում էր Ռուսաստանը Բելառուսում։

— Այստեղ մի քիչ բարդ իրավիճակ է, օրինակ ես համոզված չեմ, որ գլխավոր ընդդիմադիր թեկնածում պրո-Արևմտյան է։ Լսելով այդ կնոջը` հասկանում եմ, որ նա ուզում է հաստատել ժողովրդավարություն, անցկացնել արդար ընտրություններ, ունենալ անկախ դատական համակարգ Բելառուսում՝ հիմա նա պրո-Արևմտյան է, թե պրո-ռուսական է դժվարանում եմ ասել։  Նվազագույնը մինչև 2015թ․-ը Լուկաշենկոն կոշտ պրո-ռուսական էր, նա ռեալ Բելառուսը մտցնում էր կարծես թե Ռուսաստանի կազմի մեջ։ Վերջին երեք-չորս տարի է տարաձայնություններ առաջացան Պուտինի հետ, բայց իրեն չեմ կարող անվանել պրո-Արևմտյան, ուղղակի ինքն ուզում է պաշտպանել իր իշխանությունը, չի բացառվում, որ Ռուսաստանն ուզում է իրենից ազատվել ինքն էլ դիմադրում է։Լուկաշենկոն անընդհատ մանևրում է, երբ իրեն ձեռնտու էր պրո-ռուսական էր, հիմա Պուտինի հետ ինչ-որ պրոբլեմ ունի, և փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանն իր դեմ պայքարում է և այլն։ 

Բելառուսում բողոքի ցույցերն ըստ Ձեզ կունենա՞ն շարունակություն, հեղափոխության պահանջ կառաջանա՞, հաշվի առնելով նաև, որ կոշտ միջոցներ ձեռնարկեց ոստիկանությունը հավաքը ցրելու համար։ 

-Ես կարծում եմ, որ իրենք գտնվում են Հայաստանի 2008թ․ Մարտի 1-ի վիճակում, հիմա էլ Բելառուսի Մարտի 1-ն է, երբ որ իշխանությունները նույն մեթոդներով զավթում են իշխանությունը։ Երբ ընդդիմությունը վիճարկում է, և իշխանությունը բացի բիրտ ուժից պատասխան չունի, և վերջն այս ռեժիմի կամաց-կամաց գալիս է, նրանք կարող են ընդդիմությանն ինչ-որ ժամանակ ճնշել, բայց դա հեռանկար չունեցող քաղաքականություն է։ 

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Հեղափոխությունը Բելառուսում անխուսափելի է, ՀՀ-ին դժվար է լինելու նոր իշխանությունների հետ խոսելը․ Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան

Պուտինը Փաշինյանի հանդեպ ֆորմալ ջերմություն չի ցուցաբերում, բայց հարգում է. Ստեփան Գրիգորյան

Նատա Հարությունյան

ՌԴ-ն պետք է հուժկու հարվածի Թուրքիային, եթե նա զորքով քիթը խոթի այս տարածքներ. Ստեփան Գրիգորյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին